Թուրքիա-Շվեդիա. ո՞վ է տանում առճակատման

Թուրքիայի և Շվեցիայի միջև հարաբերությունները կրկին լարվել են: Պատճառը հանգստյան օրերին Շվեդիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հակաթուրքական ակցիաներն են: Մասնավորապես, շվեդ ընդդիմադիր, աջ ծայրահեղական քաղաքական գործիչ Ռասմուս Պալունդանն իր աջակիցների հետ միասին Ստոկհոլմաում թուրքական դեսպանության մոտակայքնում այրել է Ղուրանը և ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը՝ քննադատելով Թուրքիայի նախագահի քաղաքականությունը:
Եվ չնայած Պալունդանը հայտնի է իր ծայրահեղական հայացքերով ևառաջին անգամ չէ, որ Ղուրան է այրում, իսկ Շվեդիայի ԱԳ նախարարը միջադեպի կապակցությամբ հայտարարել է, որ ինքը և շվեդական կառավարությունը չեն աջակցում ակցիայի ժամանակ արտահայտված մտքերը, թուրքական կողմը շատ սուր է արձագանքել: Թուրքիայի ԱԳՆ է կանչվել երկրում Շվեդիայի դեսպանը, իսկ պաշտպանության նախարարը չեղարկել է այս շաբաթ իր շվեդ գործընկերոջ հետ նախատեսված հանդիպումը: Անկարայի կարծիքով՝ Ստոկհոլմը բավարար քայլեր չի ձեռնարկում նման ակցիաները կանխելու համար:
Սակայն պետք է նկատել, որ խնդիրն այստեղ Շվեդիայում իսլամաֆոբիայի նման դրևսորումը չէ: Թուրք-շվեդական հարաբերություններում լարվածության գլխավոր պատճառը Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամներին, կողմնակիցներին Շվեդիայի կողմից ապաստան տրամադրելն է: Թուրքական կողմը բավականին երկար պայքարում է դրա դեմ՝ առանց շոշափելի արդյունքների:
Ուկրաինայում հակամարտության ֆոնին Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Թուրքիայի համար ստեղծել էր լավ հնարավորություն այդ հարցում արագ հաջողություն գրանցելու համար. Անկարան, ի թիվս այլ պահանջների, սկանդինավյան այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտնի նկատմամբ վետո չկիրառելու համար պահանջում է արտահանձնել Քրդստանի աշխատավորական կուսակցության, ինչպես նաև 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող մոտ 130 անձի:
Շվեդիայում հապաղում են կատարել Անկարայի այս պահանջը: Ավելին, ի տարբերություն Ֆինլանդիայի, Շվեդիայում քրդամետ ուժերը պարբերաբար հակաթուրքական բողոքի ակցիաներ, երթեր են կազմակերպում: Թուրքական իշխանությունները հատկապես հիմա դա բավականին սուր են ընդունում: էրդողանին մայիսի 14-ին նշանակված ընտրությունների նախաշեմին ոչ միայն չի հաջողվում Շվեդիայի հետ տարիներ ձգվող տարաձայնություններում հաջողություններ գրանցել՝ դրանով բարձրացնել հանրության շրջանում իր վարկանիշը, այլև այդ երկրում հակաթուրքական և քրդամետ բավականին հնչեղ ակցիաներ են տեղի ունենում: Այս հարցում Շվեդիայի դեմ էրդողանի միակ հաղթաթուղթը ՆԱՏՕ-ի անդամացությանը վետո կիրառելն է: Հաղթաթուղթ, որը կիրառելու համար պետք է դիմակայել այդ թվում նաև Միացյալ Նահանգների կողմից կիրառվող ճնշումներին: Վաշինգտոնում շատ հստակ ընդգծել է՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության միջոցով ՆԱՏՕ-ի ընդլայնման կարևորությունն իրենց համար, ուստի մի կողմից Շվեդիայի և Ֆինլանդիայի, մյուս կողմից Թուրքիայի միջև առկա տարաձայնությունները հարթելու և ՆԱՏՕ-ն ընդլայնելու համար կիրառում են ինչպես կառուցողական գործիքակազմ՝ նպաստելով, որ կողմերը խնդիրները հաղթահարեն երկխոսության միջոցով, այնպես էլ ապակառուցողական՝ Թուրքիային սպառնալով տարաբնույթ լծակների կիրառմամբ՝ ինչպես, օրինակ, Անկարայի համար անչափ կարևոր F-16-ի գործարքի չկայացմամբ:
Արդյունքում, Շվեդիայում տեղի ունեցող հակաթուրքական ակցիաներին, հատկապես նման հնչեղություն ունեցող ակցիաներին, Անկարան ընտրությունների նախաշեմին մի կողմից չի կարող կոշտ արձագանք չտալ, մյուս կողմից Շվեդիայի անդամակցության հարցում վետո կիրառելը իր համար հղի է լուրջ հետևանքներով, որոնք էականորեն կհարվածեն Էրդողանի հեղինակությանը: Իրավիճակը չսրելու համար թերևս արդյունավետ միջոց է Շվեդիայում քրդամետ ուժերի կողմից ակցիաներիբ գոնե ժամանակավոր դադարեցմանը հասնելը, սակայն Շվեդիայի որոշ քաղաքական ուժեր դեմ են երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը և ենթադրվում է, որ առաջիկայում քրդական ուժերի հետ միասին փորձելու են ամեն կերպ լարել թուրք-շվեդական հարաբերությունները՝ Թուրքիայի վետոյի միջոցով կառույցին անդամակցությունը վիժեցնելու համար:
-
09:18
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
-
08:58
Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օր
-
23:59
ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
-
23:19
Բլինքենի ծրագրված այցը Չինաստան հետաձգվել է օդապարիկի միջադեպի պատճառով
-
22:58
ԵՀ-ն հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու հարցում Ուկրաինայի պատրաստվածության ցածր մակարդակի մասին
-
22:02
ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը
-
21:12
Թուրքիան և Ադրբեջանը 2023-ին համատեղ 10-ից ավել զորավարժություն են նախատեսել
-
20:10
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է Ջերմուկ քաղաք
-
19:45
2022թ․ Տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ ռիսկային և ոչ կայուն
-
18:18
«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան
-
17:59
ՆԱՏՕ-ի երկրները կարծում են, որ Ռուսաստանը չի կատարում «START»-ի պայմանները
-
17:28
ԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիր
-
17:23
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Սեբաստիան Մոլինեուսին
-
16:40
2022–ի արդյունքներով ԵԱՏՄ ընդհանուր ՀՆԱ–ն կկրճատվի շուրջ 1,9%–ով. ԵՏՀ–ի ներկայացուցիչ
-
16:34
ՌԴ-ն բանակցություններն «իր ձեռքը հավաքելու» փորձ է անում
-
16:31
Քննարկվել են hայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի120-ամյակին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված հարցեր
-
16:27
Պեսկովը հերքել է լուրը, թե իբր ԱՄՆ-ն Ռուսաստանին խաղաղություն կնքելու դիմաց առաջարկել է Ուկրաինայի տարածքի 20 %-ը
-
16:25
Արցախում 5528 երեխա չի կարողանում մանկապարտեզ հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք և սնունդ ստանալու հնարավորությունից
-
16:10
Թուրքիայի ՆԳ նախարարն ԱՄՆ դեսպանին հորդորել է «կեղտոտ ձեռքեը քաշել Թուրքիայից»
-
16:10
Եգիպտոսի նախագահի տարածաշրջանային այցը. ի՞նչ շահեր է հետապնդում Կահիրեն
օրվա
շաբաթվա
ամսվա
-
19:09
SOS - ԱՐՑԱԽ․ Հրատապ գործողությունների ծրագիր
-
14:30
Պեսկովը կասկածի տակ է դրել Անկարայի կողմից Կիևին կասետային զինամթերքի մատակարարման մասին լուրերի հավաստիությունը
-
15:02
Հայաստանի մերժումից հետո ՀԱՊԿ-ը զորավարժություն կանցկացնի այլ երկրում
-
21:08
ԵՄ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ է մատակարարում
-
10:48
Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը․ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս
-
18:11
Երևանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ քաղաքների թոփ 20-ում. Numbeo
-
19:37
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորումը չպետք է ԵՄ-ի և ՌԴ-ի միջև մրցակցության պատանդ դառնա․ ԵՄ ներկայացուցիչ
-
13:58
Կրակոցներ իրանա-ադրբեջանական սահմանին. վիրավոր կա
-
09:27
Կոչ ենք անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքի հասանելիությունը․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
-
18:30
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները երկու երկրներ կկարողանան այցելել նաև ID քարտերով. Փաշինյանի ելույթը
Խոնավություն՝ 79%
Քամի՝ 1,54 կմ/ժ