ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնն Արա Թորանյանի և Մուրադ Փափազյանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հունվարի 23-ին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի մամուլի ծառայությունից, փոխանցում է Tert.am-ը։

Մակրոնն ու հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող սպառնալիքներին։

Արա Թորանյանն ու Մուրադ Փափազյանը ողջունել են Ֆրանսիայի նախագահի կողմից իրենց ցուցաբերած ուշադրությունը և հույս հայտնել, որ Ֆրանսիան առավել կակտիվացնի դերակատարումը Լեռնային Ղարաբաղի բնակչության պաշտպանության գործում, որն այժմ էթնիկ զտման վտանգի տակ է։

 


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 26%
Քամի՝ 4,63 կմ/ժ
14 C°
 
13°   
31.03.2023
   
01.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: