ՌԴ ԱԳՆ-ն մտավախություն ունի ԵՄ առաքելության՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններ ժամանելու հետևանքներից

Հայաստանի սահմանամերձ շրջաններում ԵՄ ներկայացուցիչների հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է Panorama-ն։
ՌԴ ԱԳՆ-ն հայտնում է. «Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել երկու տարի ժամկետով Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն մոտ ապագայում, բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի առաքելությունը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերի-դեկտեմբեր ամիսներին։
Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրացման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում հայ-ադրբեջանական սահմանային հատվածում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ-ական «փորձագետների» դիտարկումից: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա նրանք Ադրբեջանի հետ կհամաձայնենցնեին իրենց առաքելության աշխատանքի պայմանները։
ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները: ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորության մեջ գցի, այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ոտք դնելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող Ռուսաստանի սահմանապահները: Նրանք կարձագանքեն ԵՄ-ական դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «Գետնի վրա» իրավիճակի զարգացումը։
Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե մեր հայ դաշնակիցները շահագրգռված մնան օգտագործելու ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է օպերատիվ կերպով տեղակայվել Հայաստանում։
Ինչպես նախկինում, այսօր էլ կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է, որոնք թվագրված են 2020 թվականի նոյեմբերի 9-ով, 2021 թվականի հունվարի 11-ով, 2021 թվականի նոյեմբերի 26-ով և 2022 թվականի հոկտեմբերի 31-ով, այդ թվում՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցման, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացման մասով։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան»։
-
21:34
Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու հարց չի քննարկվել. Մարիա Զախարովա
-
21:28
Արարատ Միրզոյանը Մալթայի նախագահին է ներկայացրել Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային իրավիճակը
-
20:31
ՀՀ կառավարությունն ապահովում է ազատ մամուլի զարգացման համար անհրաժեշտ բոլոր մեխանիզմները. Վարչապետ
-
20:14
Ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել. ԱԱԾ
-
18:50
Կպարզեցվեն ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերը
-
18:19
Մարիա Զախարովա. Ենթադրում ենք, որ ամեն ինչ կկարգավորվի դաշնակցային կարգով
-
17:40
Կխստացվեն ՀՀ պետական դրոշին ներկայացվող պահանջները. պետական խորհրդանիշի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորողները կտուգանվեն
-
17:33
Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին
-
17:29
Ֆրանսիայի իշխանությունների և արհմիությունների միջև երկխոսությունը կենսաթոշակային բարեփոխումների շուրջ շարունակվում է. Մակրոն
-
17:26
Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա
-
16:50
Կիրականացվեն պեղումների, հուշարձանների վերականգնման աշխատանքներ
-
16:49
Լցակայաններում թերլիցքավորման նկատմամբ կստեղծվի հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ
-
16:47
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինի Չինաստանի հետ հարաբերություններից. Եվրահանձնաժողովի ղեկավար
-
16:47
Վարչապետը հանձնարարել է աշխատանք իրականացնել ցրտահարման ռիսկերը հնարավորինս կանխարգելելու համար
-
16:46
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց
-
16:44
Կենսաթոշակառուները փետրվարին 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել
-
16:43
Ապրիլի 1-ից կգործի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգը
-
16:40
Կստեղծվի պետական կառավարման համակարգի նոր մարմին
-
16:39
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս
-
16:33
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 30%
Քամի՝ 2,57 կմ/ժ