ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Դեյվիդ Վալադաոն, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի շրջափակումը և մարդու իրավունքների շարունակական խախտումները դատապարտող բանաձև՝ կոչ անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին անհապաղ դադարեցնել ԱՄՆ ռազմական և անվտանգային աջակցությունն Ադրբեջանին և ամբողջությամբ կիրառել Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինն ու ԱՄՆ մարդասիրական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղում հայ տուժածներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Երկկուսակցական բանաձևում նշվում է, որ ադրբեջանական ուժերը խախտում են Հայաստանի և Արցախի հետ վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պարտավորությունները՝ 2020 թվականի իրենց սանձազերծած պատերազմից հետո։ Բանաձևում ասվում է, որ Ադրբեջանի նախագահ Ալիևը հռետորաբանություն է օգտագործել՝ կոչ անելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնել բնիկ հայերի նկատմամբ, և նրա վարչակարգը հետևողականորեն խախտել է կարևոր միջազգային մարդասիրական իրավական համաձայնագրերը 2020 թվականի պատերազմի ընթացքում և մինչ օրս։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,6 կմ/ժ
29 C°
 
30°  19° 
03.06.2023
30°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: