ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ. Ռուբեն Ռուբինյան

 

Ադրբեջանն արդեն 46 օր է` արգելափակել է Լեռնային Ղարաբաղի ճանապարհն ու հերքում է դա։ Միայն մեկ ճանապարհ կա ստուգելու` Ադրբեջանը ճիշտ է ասում, թե ոչ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Ենթադրենք` իսկապես կա չար հայկական դավադրություն, որին ինչ–որ կերպ հաջողվել է համոզել ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին, իրանցիներին, Միացյալ Թագավորությանը, ԵԱՀԿ–ին, Եվրոպայի խորհրդին, ՄԻԵԴ–ին, որ կա շրջափակում, որն իրականում գոյություն չունի։Լավ, ուրեն Ադրբեջանը պետք է համաձայնի, որ այս կազմակերպությունն անհապաղ փաստահավաք առաքելության ուղարկի Լաչինի միջանցք»։
Նրա խոսքով` սա կլինի միակ ճանապարհն Ադրբեջանի համար ապացուցելու, որ ԵԽԽՎ–ում ելույթ ունեցած հայերն ու այլ երկրներ ներկայացնող պատվիրակները ստում են։
«Եթե նրանք չեն համաձայնում սրան, նշանակում է` ունեն ցեղասպան մտադրություններ, ուզում են ազատվել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունից, և սա նշանակում է, որ այս կազմակերպությունը պետք է անհապաղ արձագանքի և քայլեր ձեռնարկի` դա կանխելու համար»,– հայտարարեց Ռուբինյանը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: