Արցախում 135 քաղաքացի ստացել է վառելափայտ և վառարաններ

Ներկայացվել է Արցախի շրջափակման 47-րդ օրվա վիճակագրությունը:
Այսպես, ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։ Այդ հարցում պետությունն աջակցում է բնակչությանը։
Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։
10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: 9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։
Արդեն 171 երեխա ծնվել է շրջափակման մեջ: Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 49 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։
Ավելի քան 18400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմատակարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը:
Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 47 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120000 բնակչությանը:
Շրջափակման պատճառով Արցախի 120000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30000 երեխա, 20000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև:
Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել են 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։
6828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից:
Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից:
-
17:33
Հայաստանը մասնակցել է ՀԱՊԿ զորավարժությունների նախապատրաստման բանակցություններին
-
17:29
Ֆրանսիայի իշխանությունների և արհմիությունների միջև երկխոսությունը կենսաթոշակային բարեփոխումների շուրջ շարունակվում է. Մակրոն
-
17:26
Լավրովը կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի ղարաբաղյան կարգավորումը. Զախարովա
-
16:50
Կիրականացվեն պեղումների, հուշարձանների վերականգնման աշխատանքներ
-
16:49
Լցակայաններում թերլիցքավորման նկատմամբ կստեղծվի հանրային վերահսկողություն իրականացնելու գործիքակազմ
-
16:47
ԵՄ-ի բարգավաճումն ու անվտանգությունը կախված կլինի Չինաստանի հետ հարաբերություններից. Եվրահանձնաժողովի ղեկավար
-
16:47
Վարչապետը հանձնարարել է աշխատանք իրականացնել ցրտահարման ռիսկերը հնարավորինս կանխարգելելու համար
-
16:46
Երևանում կկառուցվի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոց
-
16:44
Կենսաթոշակառուները փետրվարին 3.4 մլրդ դրամի անկանխիկ առևտուր են արել
-
16:43
Ապրիլի 1-ից կգործի ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգը
-
16:40
Կստեղծվի պետական կառավարման համակարգի նոր մարմին
-
16:39
Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը փետրվարին կազմել է 11,3 տոկոս
-
16:33
Հայաստանն ու Ուկրաինան քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման հարցը
-
16:22
Հայաստան-Արցախ այլընտրանքային ճանապարհն ապրիլի 1-ից բաց կլինի, ամբողջությամբ կկահավորվի մինչև ամառ. ՏԿԵՆ խոսնակ
-
16:00
Սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ անկում
-
15:57
Ադրբեջանը կրակել է դաշտավայրում աշխատող Բերդաշենի բնակչի ուղղությամբ
-
15:25
Իրանը թույլ չի տա փոխել Կովկասի տարածաշրջանի սահմանները. ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը դիմել է Բաքվին
-
15:10
Դժվարը ուտելը չէ, դժվարը մարսելն է. Արցախի ԱԺ նախագահ
-
14:54
Դատական բարեփոխումներ. Իսրայել-ԱՄՆ հարաբերությունները հարվածի տակ
-
14:50
Ստորագրվել է համագործակցության համաձայնագիր Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 6,69 կմ/ժ