Դիմում ենք Բաքվին և Երևանին՝ քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները. Զախարովա

«Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ՌԴ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ մշտական կապի մեջ է բոլոր շահագրգիռ կողմերի հետ։ Իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ արդեն երկու ամիս փակ լինելու մասին հարցին, հայտնում է Panorama-ն։
ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցչի խոսքով, ի տարբերություն արտաքին խաղացողների մեծ մասի, ովքեր սահմանափակվում են ապասրացման մասին հայտարարություններով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։
«Ուստի, կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ու դիմում ենք Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել ու հնարավորինս շուտ լուծել առկա տարաձայնությունները»,-ավելացրել է նա։
Եռակողմ հնարավոր հանդիպման մասին ի պատասխան էլ նա նշել է.
«Ռուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում Սերգեյ Լավրովի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել ենք և՛ Բաքվին, և՛ Երևանին, և հրապարակավ ենք խոսել այդ մասին։ Կարծում ենք, որ տեղում պարբերաբար ծագող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, բանակցային գործընթացի սառեցման պատճառ, և անհրաժեշտ է հնարավորինս արագ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի կնքման և քաղաքացիական հասարակության շրջանում շփումների»:
-
13:27
ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում մասնակցել են «Հիշատակի այգի» ակցիային
-
12:23
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
-
12:17
Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում
-
12:05
Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
-
12:01
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
-
11:58
Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել
-
11:54
Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
-
10:12
Ռուսաստանը շարունակում է գազի լրացուցիչ մատակարարումները Հունգարիա
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
22:43
Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին
-
22:17
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա
-
20:59
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ
-
20:30
Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Արարատ Միրզոյան
-
20:12
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
-
19:47
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի կողմից 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ
-
17:23
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
-
16:53
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:23
Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում. Արցախի ԱԳՆ
-
14:33
Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն
-
13:13
Հայաստան այցելելու 10 պատճառ՝ ըստ Forbes-ի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 18%
Քամի՝ 10,29 կմ/ժ