ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստեփանակերտում դիմավորել են ընտանիքի հետ 47-օրյա բաժանումից հետո տուն վերադարձած երեխաներին

Ստեփանակերտում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում, հունվարի 27-ին դիմավորել են Երևանից Կարմիր խաչի միջնորդությամբ և ուղեկցությամբ վերադարձած 15 երեխաներին և նրանց ուղեկցող մանկավարժներին, ովքեր Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր բաժանված էին ընտանիքներից:

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տուն վերադարձած երեխաները Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաներն են, որոնք մինչև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը մեկնել էին Երևան՝ «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին ներկա գտնվելու համար:

«Երեխաների վերադարձի լուրն առնելուն պես՝ երեկվանից, ամեն րոպեն տարի է թվացել, ամեն րոպեն՝ 47 օրից ավելի երկար»,- մեզ հետ զրույցում ասաց վերադարձած երեխաներից Մովսեսի մայրը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նրա բնորոշմամբ՝ այս ընթացքում զգացողությունները հակասական էին. հոգում պայքարում էին մայրն ու քաղաքական գործիչը:

«Գիտակցում էի, որ իմ որդին ևս պետք է պայքարի մասնակից լինի և ես պետք է զգացմունքներս շատ հեռու պահեմ»,-հավելեց նա՝ նշելով, որ, այդուհանդերձ, 47-օր սպասումով են ապրել ու կարոտով:

Պատմում է, որ որդին հաստատակամ էր՝ դիմանալու ամեն դժվարության, բայց միայն ընտանիքի հետ և Ստեփանակերտում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: