ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: 

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Բանակի օրը, հատկապես, շատ կարևոր է, որ ազգովի արձանագրենք և ընդունենք մի քանի պարզ ճշմարտություններ, որոնք կարևոր են մեր հետագա հաջողության համար. 

Ցանկացած ազգ և պետություն դատապարտված է չգոյության, քանի դեռ չի գիտակցել, որ իր լինելության առաջին գրավականը բանակն է. չկա բանակ՝ չկա և չի լինելու պետություն:
Ցանկացած բանակ դատապարտված է չգոյության, եթե այն ղեկավարում է  պարտությունը հաղթանակ համարող բարոյազուրկ վախկոտը:
 
Օտար, թեկուզ բարեկամ, պետության բանակը երբեք չի պաշտպանի որևէ ազգի ու պետության սահմաններն այնպես, ինչպես իր հայրենի հողը, պետությունն ու ծնողին պաշտպանող զինվորը:
 
Ուզում ենք հաղթող բանակ՝ չպիտի ունենանք երկիրն ու բանակը անտերության մատնած թուլամորթ, բարոյազուրկ ղեկավար:
 
Բանակն անպարտելի է, երբ այն առաջնորդում են ոգով արի, պատիվ և ազգային արժանապատվություն ունեցողները:
 
Թշնամին տեսել է Հայոց բանակի հաղթական ոգին. տեսել ու սարսափել է հայ զինվորի աներևակայելի սխրանքներից, երբ բանակն ունեցել է արժանի ղեկավարներ: Հայրենիքի՝ երբեմնի ազատագրված տարածքները վկա:
 
Բանակի վրա այսօր քար նետողներին ու թերահավատներին ասում եմ որերորդ անգամ՝ դուք չգիտեք իրական հայկական բանակը: Թշնամուն ծնկի բերած մեր երբեմնի հզոր բանակը միֆ համարողները միտումնավոր անարգում են հազարավոր քաջորդիների  հիշատակը և գիտակցաբար հուսահատության մղում մեր ժողովրդին:
 
Բանակը, ինչպես և ամբողջ պետությունն անտերության մատնած, միտումնավոր վարկաբեկած և պարտության տարածներից պետությունն ազատագրելը միայն կարող է վերականգնել բանակի երբեմնի փառքն ու պետության լիարժեք ինքնիշխանությունը:
Ես գլուխ եմ խոնարհում Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած մեր բոլոր քաջորդիների՝ իմ բազմաթիվ մարտական ընկերների, մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակի առջև: 
Հավերժ փա´ռք նրանց»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    22 C°
     
    24°  11° 
    23.05.2024
    22°  14° 
    24.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: