ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության շուրջ երկխոսությունից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ անվտանգության թեմայով երկխոսությունից: Արմենպրես-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը՝ պատասխանելով 2022 թ.-ի ռուսական դիվանագիտական գործունեության արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսին ուղարկված հարցերին:

«Մենք երբեք չենք հրաժարվել ո՛չ եվրոպացի գործընկերների հետ իրավահավասար երկխոսությունից, ո՛չ էլ անվտանգության բնագավառի խնդիրների կարգավորման ուղիներ փնտրելուց: Մենք չենք կորցնում հույսը, որ վաղ թե ուշ Եվրոպայում կտեսնենք այնպիսի քաղաքական ուժերի, որոնք կկարողանան հենվել սեփական ազգային շահերի, այլ ոչ թե «օվկիանոսից այն կողմ» ինչ-որ մեկին հաճոյանալու ցանկության վրա: Այդ ժամանակ Էլ կհայտնվեն մարդիկ, ում հետ կարելի է բանակցել», - նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարությունում։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ եթե խոսենք Արևմուտքի հետ բանակցելու հնարավորությունների մասին, ապա Եվրամիությունը և ԱՄՆ-ն «կորցրել են դիվանագիտության և բանակցությունների մշակույթը»։ «Նրանք փորձում են բոլորին ինչ-որ բան պարտադրել, միակողմանի օգուտներ ստանալ՝ հաշվի չառնելով հակառակ կողմի շահերը: Հենց այդ պատճառով էլ պատշաճ կերպով չընդունեցին 2021 թ. դեկտեմբերին մեր կողմից առաջ քաշված անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկները։

Ի վնաս եվրոպական մայրցամաքում կայունության ու անվտանգության՝ նրանք նախընտրեցին վիթխարի քաղաքական, տնտեսական, ռազմական և մարդկային ռեսուրսներ նետել Ռուսաստանի հետ բաց առճակատման», - ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 86%
Քամի՝ 1,03 կմ/ժ
-0 C°
 
16°   
03.04.2023
18°   
04.04.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: