ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ապրիլից Երևանի և Սոֆիայի միջև ուղիղ ավիահաղորդակցություն կսկսվի

Սոֆիայի և Երևանի միջև ուղիղ չվերթների մեկնարկը կտրվի ապրիլի 29-ից, հայտնել են Սոֆիայի օդանավակայանում: Տոմսերն արդեն վաճառվում են Wizz Air օպերատորի կողմից։ Մինչև հունիսի կեսերը չվերթներ կիրականացվեն չորեքշաբթի և կիրակի օրերին, իսկ հունիսի 12-ից հետո՝ երեքշաբթի և շաբաթ օրերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական BTA լրատվական գործակալությունը:

Հաղորդվում է, որ Երևանը Սոֆիայից դուրս եկող ուղղություններից մեկն է դարձել այն բանից հետո, երբ Wizz Air-ը 2022 թ. վերջին Սոֆիայի օդանավակայանում տեղակայեց յոթերորդ ինքնաթիռը: Սա ճանապարհ է հարթել դեպի նոր ուղղություններ, ինչպիսիք են Ստոկհոլմը, Համբուրգը և Ռիադը:

Սոֆիայի օդանավակայանում ընդգծել են թռիչքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ նշելով, որ դրա շնորհիվ զարգացնում են ոչ միայն օդանավակայանը և ավիաընկերությունները, այլև դա տեղական բիզնեսին ուղղակիորեն օգնում է զարգանալ:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 14%
Քամի՝ 3,09 կմ/ժ
29 C°
 
30°  19° 
03.06.2023
30°  18° 
04.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: