Վարչապետին ներկայացվել է Ջրային կոմիտեի 2022թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտե՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետությունը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Ջրային կոմիտեի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:
Վարչապետին զեկուցվել է 2022թ. ջրային համակարգերի կառավարման միջոցառումների մասին: Նշվել է, որ հաշվետու տարում ՏԿԵՆ Ջրային կոմիտեի կողմից իրականացվել է 5 ծրագիր՝ 50 միջոցառմամբ, որոնք ուղղված են եղել ոռոգման համակարգի առողջացմանը, Որոտան-Արփա-Սևան թունելի ջրային համակարգի կառավարմանը, կոլեկտորադրենաժային ծառայությունների մատուցմանը, ջրամատակարարման և ջրահեռացման ցանցի բարելավմանը, ջրային տնտեսության ոլորտում ծրագրերի համակարգմանը: Բյուջեի կատարողականը կազմել է 99 տոկոս: Առավել կարևոր ցուցանիշների թվում նշվել են հետևյալ աշխատանքները՝ ոռոգման շրջանի ողջ ընթացքում դիտարկված նորմայից չոր և տաք եղանակային պայմաններում հնարավոր է եղել ապահովել ոռոգման կայուն ջրամատակարարում, օրենքով նախատեսված՝ Սևանա լճից 170 մլն խմ ջրառի փոխարեն իրականացվել է 165 մլն խմ ջրառ, արձանագրվել է 2003թ. ի վեր ՋՕԸ-երից ոռոգման ջրի համար գանձումների ամենամեծ հավաքագրումը՝ մոտ 4.7 մլրդ ՀՀ դրամ: 2022թ. շինարարության փուլ է մտել «Կյանքի պուրակ» նախագծի ոռոգման համակարգի կառուցումը, մեկնարկել է արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի կառուցման ծրագիրը:
Նշվել է, որ ոռոգման ոլորտում վերջին 5 տարում արձանագրվել է պայմանագրային ոռոգելի հողատարածքների աճ: Ջրի հաշվառման նպատակով Scada համակարգերի ծրագրի շրջանակում 2021-2022թթ. տեղադրվել է 1500 ջրաչափական սարքավորում, 2023թ. ավարտին ակնկալվում է այդ թիվը հասցնել 2250-ի: 2022թ. իրականացվել են Թալինի ձախ ճյուղի վերականգնման, Քաղցրաշենի պոմպակայանի մղման խողովակաշարի, Գեղարդալճի ջրամբարից ինքնահոս համակարգի կառուցման կապիտալ ծրագրերը, մեկնարկել է «Երևան» ՋՕԸ-ի 70 ինքնաշատրվանող խորքային հորերի ծրագիրը: Ընթացքի մեջ է ողջ հանրապետությունում միջտնտեսային և ներտնտեսային ոռոգման ցանցերի վերակառուցման/բարելավման ծրագիրը, որն ունի 170.000 շահառու, ծրագրի արժեքը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար: Իրականացվել են հակահեղեղային առաջնահերթ միջոցառումներ, կատարվել է Արարատյան դաշտում տեղադրված 455 դիտողական հորատանցքերում գրունտային ջրերի մշտադիտարկում: Ներկայացվել են Արփա-Սևան ջրային համակարգի տեխնիկական վիճակի բարելավման ու վերազինման շրջանակում իրականացված միջոցառումները:
Զեկուցվել է, որ խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում աճել է սպասարկվող համայնքների թիվը, ինչը պայմանավորված է պետություն-համայնք համագործակցությամբ ծրագրերի իրականացմամբ: Ջրարտադրությունից և ջրի սպառումից ստացված հասույթ/գանձում հարաբերակցությունը կազմել է շուրջ 95 տոկոս: Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում 3 մարզի 27 բնակավայրում մեկնարկել են շինարարական աշխատանքները, ծրագիրը շարունակական է, ընդհանուր արժեքը 6.2 մլրդ ՀՀ դրամ է: Վերանորոգվում են 6 մարզի 11 քաղաքային և 45 գյուղական բնակավայրի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքները, շահառուների թիվը 75.000 է, ծրագրի ավարտին ակնկալվում է ունենալ 24-ժամյա ջրամատակարարում և հոսակորուստների կրճատում, ընդհանուր արժեքը 71 մլն եվրո է: Արդեն իրականացվել է Երևանի ջրամատակարարման համակարգերի բարելավման ծրագրի մի մասը (15.1 մլն ԱՄՆ դոլար), շահագործման է հանձնվել 80.5 կմ բաշխիչ ցանց, 30 բակային պոմպակայան, հաջորդ փուլով նախատեսվում է սկսել Սիլիկյան, Հաղթանակ, Նոր Խարբերդ ջրամատակարարման ցանցերի, ինչպես նաև Արարատյան պոմպակայանի վերանորոգման աշխատանքները:
Ներկայացվել են փոքր և միջին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացված միջոցառումները: Նշվել է, որ ակտիվ աշխատում է Վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը, 15 ջրամբարի կառուցման ծրագրի շրջանակում՝ 2022թ. մեկնարկել են 4-ի նախագծման աշխատանքները, 2-ի նախագծումը կսկսվի առաջիկա մեկ ամսում, 5-ի համար մեկնարկել են տեխնիկատնտեսական հիմնավորման նախապատրաստական աշխատանքները, 4-ի համար կատարվում է իրականացվելիության գնահատում: Մեկնարկել են օրվա կարգավորման ջրավազանների նախագծման աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել առաջիկա 2 ամսում: Զեկուցվել է նաև Կապսի, Վեդու ջրամբարների և ոռոգման համակարգի կառուցման ծրագրերի ընթացքի մասին, ներկայացվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող նախագծերը: Պատասխանատուների խոսքով՝ նոր ջրամբարների կառուցումը թույլ կտա կուտակել լրացուցիչ ջրային ռեսուրսներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, բարելավել ոռոգելի հողատարածքների ջրամատակարարումը, հասնել էներգիայի խնայողության՝ մեխանիկական ոռոգումն ինքնահոսով փոխարինելու արդյունքում:
Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը՝ ջրային կառավարման համակարգերի բարելավման, ռազմավարական պատկերացումների հստակեցման, ըստ վերոնշյալ ուղղությունների իրականացվող ծրագրերի, ընթացիկ և հետագա աշխատանքների շուրջ:
Վարչապետը պատասխանատուների ուշադրությունը հրավիրել է ոռոգելի հողատարածքների ծավալի մեծացման և ընդհանրապես համակարգում ջրի կորուստների կրճատման խնդիրների վրա՝ կարևորելով միջգերատեսչական համակարգված աշխատանքը այդ ուղղությամբ (այդ թվում` ազգային գեոպորտալի միջոցով): Նիկոլ Փաշինյանը անհրաժեշտ է համարել ջրային ոլորտի բարեփոխումները և հանձնարարել մշակել համապարփակ ռազմավարություն: «Տնտեսական արդյունավետության խաթարումն այստեղից է սկսվում: Բարեփոխումը պետք է սկսել ջրի հաշվառման արդյունավետ մեխանիզմի ներդրումից, որը թույլ կտա բարձրացնել ծախսարդյունավետությունը, բարելավել կառավարման համակարգը և չափելի արդյունք արձանագրել», - նկատել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետին զեկուցվել է նաև գարնան ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
-
12:21
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին
-
10:20
Գալստյան կիրակի
-
09:50
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
00:06
Ռուս խաղաղապահները դիրքավորվել են Ադրբեջանի գրաված բարձունքին. Տեղեկատվական շտաբ
-
23:59
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը. Արցախի ԱԳՆ
-
22:58
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Թուրքիայի ընտրանուն
-
21:08
Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ
-
20:09
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
-
19:07
Այսօր 21:00 Երևանում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը
-
18:35
Ադրբեջանը խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
-
17:56
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը
-
17:45
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
16:06
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Տավուշի մարզ
-
16:02
Արցախում պետական դավաճանության մեղադրանքով երկու քաղաքացի է կալանավորվել
-
14:43
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված. ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար
-
13:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
11:15
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
-
10:10
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր
-
09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
23:37
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 1,03 կմ/ժ