Ադրբեջանի ԱԳՆ-ն հակաիրանական հայտարարություն է արել

Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որով «դատապարտել է 2023թ. հունվարի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեմ ահաբեկչական գրոհը դատապարտող միջազգային մի շարք կազմակերպությունների ընդունած հայտարարություններին խոչընդոտելու Իրանի փորձերը»։ NEWS.am-ի հաղորդմամբ այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանության դեմ կատարված ահաբեկչական գրոհի միջազգային դատապարտման, ահաբեկչության կազմակերպիչների և մեղավորների արագ բացահայտման և պատժման նպատակով համապատասխան միջազգային կազմակերպությունների և հարթակների ընդունմանն են ներկայացվել փաստաթղթեր, որոնք պարունակում են դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման կոչեր»,- նշվել է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում։
Գերատեսչությունն ընդգծել է, որ Իրանում Ադրբեջանի դիվանագիտական առաքելության դեմ զինված հարձակումը դատապարտել են 100 երկրներ և միջազգային մի շարք կազմակերպությունների քարտուղարություններ՝ իրենց հայտարարություններում ընդգծելով այդ ակտի կատարման մեղավորներին պատժելու անհրաժեշտությունը։
«Իրանական կողմը ձգտել է կանխել միջազգային մակարդակում ահաբեկչական գրոհի մերկացումը միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ է հանդիսանում և որոնց որոշումները կայացվում են կոնսենսուսով։ Մասնավորապես, հարձակումից անմիջապես հետո իրանական կողմը բողոքել է կոմյունիկեների և հայտարարությունների նախագծերի դեմ, որոնք ներկայացրել է Ադրբեջանը Չմիանալու շարժման համակարգող բյուրո և Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհուրդ, և խոչընդոտել է նշված փաստաթղթերի ընդունմանը»,- նշել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
ԱԳՆ-ն նշել է, որ Չմիանալու շարժման 120 երկրներից միայն Սիրիան և Հնդկաստանն են աջակցել Իրանի դիրքորոշմանը։ Այդ երեք երկրների հիմնական պնդումն այն է, որ ահաբեկչական գրոհներն առանձին երկրներում, իբր, ավելի վաղ չեն դատապարտվել Չմիանալու շարժման կողմից, և որ երկկողմ հարցերն այդ երկրների միջև չեն հանվել միջազգային այնպիսի հարթակներ, ինչպիսին է Չմիանալու շարժումը։ Չնայած Շարժումն ընդունել է մի շարք փաստաթղթեր, որոնք դատապարտում են անդամ երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գրոհները, դրանցում նշվել է դիվանագիտական առաքելությունների պահպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին։
այլ նյութեր այս թեմայով
- Սաուդյան Արաբիան Իրանին խնդրել է միջնորդել Եմենի ճգնաժամի լուծման հարցում 2009 թվականին ակտիվ ռազմական գործողություններ են սկսել ծավալվել մի կողմից շիաների միջև, մյուս կողմից՝ Եմենի ու...
- Իրանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում կքննարկեն իրավիճակը Հարավային Կովկասում Աբդոլլահիանն ու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կքննարկեն միջազգային հարցեր, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքը,...
- Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի «Չնայած Միացյալ Նահանգները հետաքրքրված չէ այն բանով, որ Իրանը դառնա ռազմավարական տնտեսական հաբ, Իրանը և Ռուսաստանն...
- Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց դիվանագիտական համակարգի աշխատանքը կենտրոնանում է հարևանության քաղաքականության...
- Ավստրալիան նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ «Ավստրալիան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի քաղաքացիների և մեկ կազմակերպության նկատմամբ, որոնք մասնակցում...
-
12:21
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին
-
10:20
Գալստյան կիրակի
-
09:50
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
00:06
Ռուս խաղաղապահները դիրքավորվել են Ադրբեջանի գրաված բարձունքին. Տեղեկատվական շտաբ
-
23:59
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը. Արցախի ԱԳՆ
-
22:58
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Թուրքիայի ընտրանուն
-
21:08
Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ
-
20:09
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
-
19:07
Այսօր 21:00 Երևանում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը
-
18:35
Ադրբեջանը խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
-
17:56
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը
-
17:45
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
16:06
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Տավուշի մարզ
-
16:02
Արցախում պետական դավաճանության մեղադրանքով երկու քաղաքացի է կալանավորվել
-
14:43
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված. ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար
-
13:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
11:15
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
-
10:10
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր
-
09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
23:37
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 2,06 կմ/ժ