Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:
Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, դեսպանության ներկայացուցիչներ:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնագիտական կրթության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցության ամրապնդմանն ուղղված հուշագրի կնքումը` վստահություն հայտնելով, որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:
«Արդեն հաստատվել է ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագիրը, որտեղ առանձին և շատ կարևոր մասնաբաժին ունեն հենց մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսում ենք ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ և այս գործընթացի շրջանակում կարևորում ենք ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների զարգացումն ու նոր հնարավորությունների ընձեռումը»,- նշել է նախարարի տեղակալը:
Շնորհավորելով հուշագրի կնքման կապակցությամբ՝ նա կարևորել է մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված գործընթացը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու և առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով նախատեսվում է Երևանում ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:
Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն ընդգծել է՝ այս հուշագրի կնքումը հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:
«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում և 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը՝ հուշագրի կնքումը կարևորելով նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:
Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաև ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշել է, որ ստեղծվելիք կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Կողմերն արդեն իսկ համագործակցության հեռանկարներ են նախանշել Ալավերդու ուսումնարանի և Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի հետ՝ տարբեր մասնագիտությունների գծով փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:
«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես Դեբետի ՔՈԱՖ կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: Գոհար Գրիգորյանի խոսքով՝ համագործակցության ավելի լայն շրջանակ են նախատեսվում ԵՄ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում:
Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը.
«Ծրագրի իրականացումը կարևորություն ունի ինչպես ֆրանս-հայկական կրթամշակութային, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների համագործակցության շրջանակում: Սա մեծ թվով երիտասարդների թույլ կտա ավելի մոտենալ Ֆրանսիային, կնպաստի նաև ֆրանսերենի կիրառմանը և առավել տարածմանը»:
-
12:21
Սպորտը պետք է հաշտեցնի ազգերին. ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին
-
10:20
Գալստյան կիրակի
-
09:50
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
00:06
Ռուս խաղաղապահները դիրքավորվել են Ադրբեջանի գրաված բարձունքին. Տեղեկատվական շտաբ
-
23:59
ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է կոնկրետ հավաքական քայլեր ձեռնարկի՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ բացմանն ու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության զսպմանը. Արցախի ԱԳՆ
-
22:58
Հայաստանի ազգային հավաքականը զիջեց Թուրքիայի ընտրանուն
-
21:08
Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը. ՌԴ ՊՆ
-
20:09
Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
-
19:07
Այսօր 21:00 Երևանում տեղի կունենա Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը
-
18:35
Ադրբեջանը խախտել է շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում
-
17:56
Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը քննարկել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորումը
-
17:45
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
-
16:06
Հայաստանում ՌԴ դեսպանն այցելել է Տավուշի մարզ
-
16:02
Արցախում պետական դավաճանության մեղադրանքով երկու քաղաքացի է կալանավորվել
-
14:43
Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև բաց պատերազմի վտանգը իրական է և թերագնահատված. ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար
-
13:47
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
-
11:15
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի վարչապետին
-
10:10
Ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու վիրապ մտնելու հիշատակության օր
-
09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
23:37
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 25%
Քամի՝ 2,06 կմ/ժ