ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչներին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Շտեֆան Մալերիուսին եւ hիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանին:

Փոխվարչապետ Խաչատրյանը կարեւորել է հիմնադրամի գործունեությունն ու վերջինիս կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը՝ հատկապես Կառավարության կողմից հաստատված Հանրային կառավարման բարեփոխումների համատեքստում։ Փոխվարչապետն ընդգծել է նաեւ երկկողմ համագործակցության կարեւորությունն էլեկտրոնային կառավարման եւ տեխնոլոգիական կրթության ոլորտներում:

Շտեֆան Մալերիուսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ նշելով, որ հիմնադրամը պատրաստ է ընդլայնել համագործակցության շրջանակը՝ ըստ Կառավարության ներկայացրած առաջարկների:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի ուղղությամբ փոխգործակցության զարգացման հնարավորությունները:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 19%
Քամի՝ 7,2 կմ/ժ
19 C°
 
16°  11° 
30.03.2023
12°   
31.03.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: