ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ մինչև փետրվարի 24-ը

© AP Photo/Efrem Lukatsky

Եվրամիությունը մտադիր է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը ներկայացնել մինչև փետրվարի 24-ը՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության  մեկնարկի տարելիցին: Այս մասին հինգշաբթի օրն ասել է Կիևում գտնվող Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մինչև փետրվարի 24-ը՝ ներխուժման մեկնարկից ուղիղ մեկ տարի անց, մենք մտադիր ենք կիրառել պատժամիջոցների տասներորդ փաթեթը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների ներկայիս ինը փաթեթը «խաթարում է ռուսական տնտեսությունը»։ ԵՀ ղեկավարը պնդում է, որ ռուսական նավթի գնի սահմանափակումը Մոսկվային արժենում է «օրական մոտ 160 մլն եվրո»։

ԵՄ կառույցների ղեկավարները գտնվում են Կիևում, որտեղ փետրվարի 3-ին տեղի կունենա ԵՄ-Ուկրաինա գագաթաժողովը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: