ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սենատորները Բայդենին կոչ են անում հետաձգել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

Երկու քաղաքական կուսակցությունների մի խումբ ամերիկացի սենատորներ նախագահ Ջո Բայդենից պահանջել են հետաձգել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը, քանի դեռ Թուրքիան չի հաստատել Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումները, ասվում է կոնգրեսականների հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ։ 

«Կոնգրեսը չի կարող դիտարկել Թուրքիային հետագա աջակցությունը, ներառյալ F-16 ինքնաթիռների վաճառքը, քանի դեռ Անկարան չի ավարտել անդամակցության արձանագրությունների վավերացումը»,- ասվում է նամակում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև արդյունավետ և փոխշահավետ հարաբերությունները բխում են Միացյալ Նահանգների շահերից։ Միևնույն ժամանակ, օրենսդիրները կարծում են, որ այս փուլում Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումները վավերացնելու ցանկությունը «չի կարելի անտեսել», հաղորդում է ՌԻԱ Նովոստին


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    14 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: