ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայազգի երգչուհին կներկայացնի Վրաստանը «Եվրատեսիլ 2023» մրցույթում

Jnews

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում Վրաստանը կներկայացնի 22-ամյա հայազգի երգչուհի Իրու Խեչանովան։ NEWS.am-ի հաղորդմամբ նա մայիսի 11-ին ելույթ կունենա Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչում։ Թե ինչ երգ է ներկայացնելու վրացի պատվիրակը, դեռ հայտնի չէ։

Խեչանովան եղել է Candy խմբի անդամ, որը Վրաստանին երկրորդ հաղթանակն է բերել 2011 թվականին Երևանում կայացած «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթում։ Երգչուհին դարձել է նաև «Ձայն» մեգա շոուի հաղթող։

Հայտնի է, որ Խեչանովան Թբիլիսիից է։ 2007 թվականից սովորում է Գոգի Դոլիձեի անվան արվեստի դպրոցում (դաշնամուրի բաժին)։ Նա մասնակցել է մի շարք երաժշտական ​​մրցույթների։ 2009 թվականին Թբիլիսիի 2-րդ երաժշտական ​​օլիմպիադայում գրավել է առաջին տեղը՝ դառնալով լավագույն կատարող։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2023-ը կանցկացվի Լիվերպուլում մայիսի 9-ից 13-ը։

Հայաստանը մրցույթին կներկայացնի երգչուհի Հելեն Երեմյանը՝ հայտնի որպես Brunette։ Նա նույնպես ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչում՝ մայիսի 11-ին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: