«Ճոճանակը» պատասխանում է այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների. Աննա Կարապետյան

- Տիկին Կարապետյան, վերջերս կայացավ Ղարաբաղյան հակամարտության մասին Ձեր և Կարեն Բեքարյանի «Ճոճանակ» գրքի շնորհանդեսը: Նախ, ինչո՞ւ «Ճոճանակ», ինչո՞վ է պայմանավորված վերնագրի ընտրությունը:
- Ճոճանակը խորհրդանշում է մեր պարտության վերջնական չլինելը: Ներկայիս իրավիճակն ակնհայտ բալանսների խախտում է դեպի Ադրբեջանի կողմը: Իսկ Ճոճանակը կանգ է առնում միայն հավասարակշռության վերականգնման պարագայում: Ուստի, գալու է այդ հավասարակշռությունը վերականգնելու ժամանակը, իսկ մինչ այդ ճոճանակը կանգնած չէ:
Այսօր մեր խնդիրը պետք է լինի պատրաստվել ու ջանք գործադրել այդ հավասարակշռությունը վերականգնելու համար:
- Ըստ Ձեզ, ո՞րն է այս գրքի թիրախ լսարանը:
- Թիրախային լսարանն, իրականում, շատ մեծ է: Գիրքը կարող է հետաքրքիր ու օգտակար լինել և՛ ուսանողների, և՛ լրագրողների, և՛ ոլորտի մասնագետների ու քաղաքական գործիչների համար:
Ըստ էության, այն հնարավորություն է տալիս ամփոփ պատկերացում կազմել Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի բոլոր փուլերի, ամենակարևոր իրադարձությունների, հանրային ընկալումների ու ՀՀ տարբեր իշխանությունների վարած քաղաքականության մասին:
Ոմանց համար սա տեղեկատվության աղբյուր կդառնա ու խնդիրն ուսումնասիրելու սկզբնակետ՝ կհուշի, թե՛ ինչին կարելի է ուշադրություն դարձնել և ինչն է պետք հավելյալ կարդալ: Իսկ ոմանց համար ուղղակի մտածելու տեղիք կտա, այլընտրանք վերլուծական հայացք կառաջարկի ու քննարկման առիթ կդառնա:
Ամենակարևորը թերևս այն է, որ գիրքը պատասխան է պարունակում այսօր դաշտում առկա մի շարք մանիպուլյացիների և տալիս է հարցերի պատասխաններ, որոնք ծնվում են ու կա՛մ պատասխան չեն ստանում, կա՛մ խիստ սուբյեկտիվ պատասխան են ստանում:
- Վերջին տարիներին հատկապես հանրության շրջանում բավականին ակտիվ են քննարկումները՝ թե Ղարաբաղյան հակամարտության համատեքստում ինչու այսօր ունենք նման վիճակ: Եվ, ըստ էության, գիրքը ևս քննարկում է այդ թեմայով: Ինչո՞վ է այս քննարկումը տարբերվում մյուսներից, ի՞նչն է «ճոճանակը» դարձնում տարբերվող և կարևոր:
- Եթե համեմատենք դաշտում առկա բանավոր քննարկումների հետ, ապա «Ճոճանակը» դրանցից տարբերվում է իր համակարգվածությամբ: Այսինքն, այո՛, սա նույնպես զրույց է այսօր քննարկվող հարցերի շուրջ, բայց մասնագիտական, տեղեկացված ու խորքային վերլուծական և որ շատ կարևոր է՝ մաքսիմալ օբյեկտիվ զրույց: Մենք չենք փորձել պաշտպանել կամ մեղադրել որևէ մեկին, ճիշտ կամ սխալ գտնել, պարզապես համադրել, վերլուծել ենք կարևորագույն փուլերն ու փաստերը, այսօրվա աչքերով փորձել ենք գնահատել դրանք:
Այս թեմային նվիրված բազմաթիվ գրքերից ու մասնագիտական գրականությունից «Ճոճանակը» տարբերվում է շարադրման ոճով: Գիրքը զերծ է մասնագիտական բառակազմից ու տերմինաբանությունից, տեսական մոտեցումներից, գիտական բարդությունից՝ այն շարադրված է զրույցի տեսքով, մաքսիմալ պարզ ու հասկանալի լեզվով է ներկայացված ցանկացած ընթերցողի համար՝ այդ թվում այն մարդկանց, որոնք առաջին անգամ հենց այս գրքով են սկսելու ծանոթանալ թեմային, կամ հետաքրքրված են, բայց մասնագետներ չեն ու ցանկանում են պարզ լեզվով կարդալ այն, ինչ կարևոր է գործընթացները հասկանալու համար:
- Ձեր կարծիքով, ի՞նչ է «Ճոճանակը» տալու ընթերցողին:
- Տեղեկատվություն, մտածելու տեղիք ու շատ հարցերի պատասխաններ:
-
23:37
ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստում քննարկվել է Ղարաբաղում ստեղծված իրավիճակը
-
23:33
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությունը
-
23:28
Բաքվում ռազմական հանցագործությունների իրականացման մասին նյութերը կարող են ուղարկվել Հաագայի դատարան․ ՀՀ ներկաացուցիչ
-
22:29
Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի երեք խախտում է արձանագրվել․ ՌԴ ՊՆ
-
21:35
Ամեն ինչ ցույց կտա վաղվա հանդիպումը. Ալեքսանդր Պետրակով
-
21:33
Մենք մարտական պատրաստվածության վրա ավելի շատ զենք ենք օգտագործել, քան իրենք ձեռք են բերել. Սերժ Սարգսյան
-
21:28
Ադրբեջանը մերժել է ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ռուսական տարբերակը․ ՀՀ ԱԳ նախարար
-
21:21
Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող Արշակ Սարգսյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով
-
21:19
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ՊՆ
-
20:59
Վարչապետը հանդիպում է ունեցել արտախորհրդարանական քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ
-
20:41
ԵԱՏՄ երկրներում կստեղծվի վերաապահովագրական ընկերություն
-
20:05
Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
-
19:34
ԱՄՆ-ն լավատեսություն է արտահայտում Հայաստան-Ադրբեջան երկխոսության հետ կապված
-
18:58
Վարչապետին ներկայացվել է փոխվարչապետերի գրասենյակների 2022թ. կատարողականը
-
18:31
Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին
-
18:22
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել արդյունավետ գործընկերությունն ՀՀ ներքին գործերի նախարարության հետ
-
18:20
Ճապոնիան պատրաստ է նպաստել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին. Ճապոնիայի դեսպան
-
18:13
Եվրոպական ժամանակավոր դիտորդական առաքելության զեկույցը հայկական կողմին հասանելի չէ․ ԱԳ նախարար
-
17:59
Հայաստանը և Չինաստանը հետաքրքրված են լոգիստիկ ուղիների զարգացմամբ․ ԱԳ նախարար
-
17:44
Վերահաստատել ենք մինչև զբոսաշրջային շրջանի բացումը հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար բացելու պատրաստակամությունը. Միրզոյան
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
Խոնավություն՝ 58%
Քամի՝ 2,57 կմ/ժ