ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան և ԱՄԷ Հայաստանի քաղաքացիների մուտքի հետ կապված հարցերը

ՀՀ ԱԳՆ-ն «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. 

«2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։
ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։
Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց և երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի»: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 0 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: