ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ամուսնությունների թիվը նվազել է, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է. ՀՀ դեմոգրաֆիական իրավիճակը

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։ Երկրում շարունակում են նվազել ծնելիության ցուցանիշները։ Միաժամանակ զգալիորեն նվազել է մահացությունների թիվը։ Նվազել է նաև ամուսնությունների թիվը, իսկ ամուսնալուծությունների թիվն աճում է, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան 

2022 թվականին Հայաստանում ծնվել է 36 623 երեխա, ինչը 270-ով պակաս է 2021 թվականի ցուցանիշից։ Այսպես, անցյալ տարվա ամփոփիչ տվյալները հավասարվել են 2020 թվականի հետ։

Հանրապետությունում զգալիորեն նվազել է մահացությունների թիվը. հաշվետու ժամանակահատվածում մահացել է 26 805 քաղաքացի, ինչը 2021 թվականի ցուցանիշից 7 833-ով ցածր է։

Նշենք, որ Հայաստանում ամենից շատ մահանում են արյան հիվանդություններից։ Երկրորդ տեղում են նորագոյացությունները, երրորդ և չորրորդ հորիզոնականներում` շնչառական և մարսողական համակարգերի հիվանդություններից մահերը։ Հնգյակը եզրափակում են վարակիչ և մակաբուծային հիվանդությունները։

Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում սկսել են ավելի շատ ամուսնալուծվել և ավելի քիչ կնքել ամուսնություններ: Ամբողջ 2022 թվականին երկրում կնքվել է 16 795 ամուսնություն, իսկ 2021 թվականին այդ ցուցանիշը 370-ով բարձր է եղել։ Բացի այդ, 2022 թվականին ձևակերպվել է 4 525 ամուսնալուծություն, ինչը 91-ով ավելի է 2021 թվականի ցուցանիշից։

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: