ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը. Մարդու իրավունքների միջազգային ընկերություն

Արդեն 57 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղում շուրջ 120 հազար հայեր արգելափակված են ադրբեջանցի «ակտիվիստների» և զինվորների կողմից՝ նշված է Մարդու իրավունքների միջազգային ընկերության՝ Գերմանիայի մասնաճյուղի հայտարարության մեջ, հայտնում է NEWS.am-ը:

«Մենք տեղեկացել ենք, որ 19 երեխա, որոնց վերջերս թույլ են տվել վերադառնալ տուն, ենթարկվել են անարժան վերաբերմունքի և հետապնդումների։ Ռուսական ուժերի միջոցով տեղափոխման ժամանակ շարասյունը կանգնեցվել է, և մեքենաների մեջ նստել են ադրբեջանցի «բնապահպանները»։ Նրանք ապօրինաբար նկարահանել են երեխաներին և հոգեբանական բռնության ենթարկել նրանց, ինչի հետևանքով մեկ երեխա կորցրել է գիտակցությունը: Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ տեղաշարժը արգելափակող «բողոքի ցույցերի» կազմակերպումն ու աջակցությունը»,- նշված է ընկերության հայտարարության մեջ։


Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 72%
Քամի՝ 0,51 կմ/ժ
16 C°
 
28°  17° 
08.06.2023
30°  18° 
09.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: