ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր

Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ՝ Քիմբերլի Զեպֆելին և անվտանգության ծառայության պետ՝ Քրեգ․ Դ․ Գոլդսթինին։ Այս մասին հայտնում են Ջերմուկի համայնքապետարանից։

«Հանդիպման ընթացքում համայնքի ղեկավարը ներկայացրել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված ստորաբաժանումների հարձակումից հետո Ջերմուկ քաղաքում տիրող իրավիճակը և  պատասխանել ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին /զբոսաշրջային քաղաքի անվտանգության, տվյալ պահին զբոսաշրջիկների թվի, ձեռնարկվող քայլերի վերաբերյալ  և  այլն․․․/։

Հաջորդիվ, Վահագն Արսենյանի ուղեկցությամբ նրանք այցելել են` սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր»,- ասվում է հաղորդագրությունում:  


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: