ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախում մեկնարկել է տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունման գործընթացը

ԱՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ մեկնարկել է Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմացման առաջին միջոցառման շրջանակում մասնավոր հատվածի աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողներին միանվագ դրամաշնորհի տրամադրման նպատակով դիմումների ընդունումը: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԵԿ-ը:

Միանվագ դրամաշնորհից կարող են օգտվել Արցախի Հանրապետությունում 2022 թվականի դեկտեմբերի 12-ի դրությամբ աջակցության ենթակա ոլորտներում գործունեություն իրականացնող այն տնտեսավարողները, որոնց կողմից՝

2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով հայտարարագրված աշխատողների թվաքանակը (հաշվի չառնելով 2022 թվականի նոյեմբերի 30-ից հետո աշխատանքի ընդունված աշխատողների թվաքանակը) կազմում է 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով հայտարարագրված աշխատողների թվաքանակի առնվազն 92.5 տոկոսը (աշխատողների թվաքանակը կլորացվում է դեպի ներքև),

հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկներով 2022 թվականի դեկտեմբեր և 2023 թվականի հունվար ամիսների համար վճարված (վճարման ենթակա) աշխատավարձի ու դրան հավասարեցված եկամուտների և քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակում ստացվող եկամուտների (այսուհետ՝ եկամուտ) մեծությունն ըստ ամիսների կազմում է հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2022 թվականի նոյեմբեր ամսվա համար վճարված (վճարման ենթակա) եկամուտների մեծության առնվազն երկու երրորդը,

աշխատանքային և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողներին ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված եկամուտները,

ամբողջությամբ վճարվել են հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական ամփոփ հաշվարկով 2023 թվականի հունվար ամսվա համար հաշվարկված հարկերի ու սոցիալական վճարների գումարները:

Միանվագ դրամաշնորհը տրամադրվում է յուրաքանչյուր աշխատողի հաշվարկով 136 000 ՀՀ դրամի, իսկ 2023 թվականի հունվար ամսվա եկամուտների մեծությունը այդ չափից պակաս լինելու դեպքում՝ եկամուտների փաստացի մեծության չափով:

Միանվագ դրամաշնորհ ստանալու նպատակով տնտեսավարողները http://dimum.tax.nk.am/ պաշտոնական կայքում տեղադրված ձևանմուշով էլեկտրոնային եղանակով ներկայացնում են դիմում՝ կցելով վճարային տեղեկագիրը, անկանխիկ վճարումների դեպքում՝ նաև բանկ ներկայացված վճարման հանձնարարագիրը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 28-ը:

Մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ http://dimum.tax.nk.am/ կայքում:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 0 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: