ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրասիայում ՀՀ դեսպանը Մոնակոյի գործընկերների ուշադրությունն է հրավիրել Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման փաստի վրա

Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյի, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիի հետ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպումների ընթացքում դեսպանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև շփումների և բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մոնակոյի իշխանությունների կողմից Հայաստանին և հայկական մշակույթին ցուցաբերվող ուշադրության համար։

Դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    18 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: