ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՆ-ը պետք է վերջ դնի Արցախում արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին. ԱՄՆ կոնգրեսական

1Lurer

ԱՄՆ-ը պետք է ուժեղացնի ջանքերը՝ վերջ դնելու արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով: Նման հայտարարություն է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն, հաղորդում է Արմենպրես-ը:

«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը, և Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։

Կոնգրեսականը նաև նշել է, որ հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի համահեղինակը՝ ԱՄՆ նախագահ «Բայդենի վարչակազմին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 24%
Քամի՝ 1,54 կմ/ժ
28 C°
 
30°  18° 
09.06.2023
31°  18° 
10.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: