ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նարեկ Մկրտչյանն ԱՄԿ ղեկավարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և զբաղվածության ոլորտում իրականացվող ու նախատեսվող բարեփոխումներին, այդ թվում՝ զբաղվածության ռազմավարության մշակմանը, Հայաստանում աշխատանքային վեճերի արտադատական լուծման ինստիտուտի և գործազրկության ապահովագրության համակարգի հնարավոր ներդրմանն առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել ԱՄԿ ղեկավարին սերտ և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ոլորտային բարեփոխումներին աջակցելու համար։ Նախարարի խոսքով՝ կազմակերպության հետ  փոխգործակցությունը նպաստում է աշխատողների և գործատուների իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը, սոցիալական գործընկերների համագործակցության ամրապնդմանը։

Համակարծիք լինելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված առաջնահերթություններին՝ Գիլբերտ Հունգբոն վերահաստատել է պատրաստակամությունը՝ ներդնելու անհրաժեշտ ռեսուրսներ ու ջանքեր՝ ոլորտային համագործակցությանն ուղղված։
Վերջինս նախարարին ներկայացրել է նաև Սոցիալական արդարության գլոբալ կոալիցա ստեղծելու իր նախաձեռնությունը և առաջարկել, որ դրա մաս կազմի նաև Հայաստանը։ Զրուցակիցները քննարկել են տարեվերջին Հայաստանում ԱՄԿ տնօրենի մասնակցությամբ ոլորտային համաժողով անցկացնելու հնարավորությունը ևս։

Զրույցի շրջանակում Նարեկ Մկրտչյանը Գիլբերտ Հունգբոյին ներկայացրել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը․ այս մասին նախարարն ավելի վաղ ԱՄԿ գործընկերոջը տեղեկացրել էր նաև պաշտոնական գրագրությամբ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: