Ականատեսն ենք երկու հիմնական միջնորդական թևերի շատ սուր հակադրման. կա պայքարը, թե ում միջնորդության ներքո տեղի կունենա խաղաղության պայմանագրի ստորագրումը. Կ. Բեքարյան
Կառավարության՝ փետրվարի 16-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց այն մասին, որ Հայաստանն Ադրբեջանին և ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին է փոխանցել խաղաղության պայմանագրի հայկական առաջարկները՝ հավելելով, որ հավակնում են «ստանալ մի փաստաթուղթ, որը ցանկացած պահի պատրաստ են ստորագրել»: Վարչապետն առաջ քաշեց իր ոչ այնքան նոր թեզն առ այն, որ փաստաթուղթը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի համար:
Թեմայի շուրջ Կարեն Բեքարյանի մեկնաբանությունն «Արմեդիա» ՏՎԳ-ին:
- Ըստ Ձեզ, ի՞նչ գործընթաց է սա: Ունե՞ք հակվածություն, թե հատկապես ո՞ր ուժային կենտրոնի հովանու ներքո առաջարկվող պայմանագրի մասին է խոսքը, առաջիկայում կստորագրվի՞ փաստաթուղթ և արդյո՞ք Փաշինյանի այսօրվա հայտարարությունը կապ ունի Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցի հետ:
- Շատ բարդ է ասել, թե մենք գործընթացի որ բաղկացուցչի հետ գործ ունենք: Այսինքն, մի կողմից ականատեսն ենք եղել նրա, որ շատ ավելի շուտ Ադրբեջանը նախաձեռնեց իր կողմից առաջարկների ներկայացման գործընթաց և, գոնե ելնելով տեղեկատվական հոսքերից, այդ գործընթացի փուլերն են շարունակվում: Մյուս կողմից, մենք ականատեսն ենք երկու հիմնական միջնորդական թևերի՝ ՌԴ-ի և միացյալ Արևմուտքի շատ սուր հակադրման, որտեղ մի կողմից նրանցից յուրաքանչյուրն ունի իր ազդեցությունն այս իրար փոխանցվող փաստաթղթի վրա, ըստ կողմերից յուրաքանչյուրի վրա ունեցած ազդեցության, մյուս կողմից կա պայքարը, թե ում միջնորդության ներքո տեղի կունենա փաստն՝ ի դեմս խաղաղության պայմանագրի ստորագրման: Հետևաբար, թե կոնկրետ այս պահին ինչի հետ գործ ունենք, շատ բարդ է և առավել ևս շատ բարդ է ասելը, թե ուժային կենտրոններից որի հովանու ներքո ընթացող պայմանագրի բանակցությունների մասին է խոսքը: Մի բան շատ հստակ է. վերջին զարգացումները ցույց են տալիս, որ երկու կողմերը բավականին լուրջ ակտիվություն են ցուցաբերում: Բավական է հիշել ռուսաստանցի համանախագահի՝ վերջին օրերին տեղի ունեցած այցը տարածաշրջան՝ Բաքու, ապա նաև՝ Հայաստան: Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում եք, Հայաստան-Թուրքիա գործընթացները: Հիշենք, որ Թուրքիան որպես նախապայման իր կողմից շարունակում է դնել ՀՀ- Ադրբեջան խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Մյուս կողմից ԱՄՆ պետքարտուղարության բավականին լուրջ ուշադրությունն ու ակտիվությունը հեռախոսազանգերի, տարբեր հայտարարությունների տեսքով և այլն: Վերջիվերջո առաջիկայում սպասվող Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցությունը, որտեղ կարծես չի բացառվում, որ տեղի ունենա Փաշինյան-Ալիև հանդիպումը:
Հետևաբար ամրագրենք, որ գործընթացը բավականին փակ է, մենք դրա սրությունն ու ուժային կենտրոնների հակադրումը տեսնում ենք ավելի հարակից դաշտերում՝ հարակից գործոնների միջոցով: Իսկ բուն փաստաթղթի հետ կապված ինչ-որ դատողություն անելը շատ դժվար է, առավել ևս՝ կանխատեսելը նրա մոտակա կամ ոչ մոտակա ստորագրման հարցը:
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
