ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի գործադիր կառույցների ղեկավարների հետ

© Photo : пресс служба ОДКБ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է ԱՊՀ–ի, ՀԱՊԿ–ի, ԵԱՏՄ–ի և Միութենական պետության գործադիր կառույցների ղեկավարների հետ։ Կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան

Ինչպես հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, հանդիպմանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը, Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետության պետքարտուղար Դմիտրի Մեզենցևը:

Կողմերը քննարկել են 2022 թվականին այդ միավորումների գործունեության արդյունքները և առաջիկա ժամանակահատվածի գործընկերության հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաների շուրջ։

Քննարկվել են նաև Եվրասիական տարածաշրջանում ինտեգրացիոն գործընթացները համակցելու, հատվող և փոխլրացնող իրավասությունների ոլորտներում ավելի սերտ շփումներ հաստատելու հարցերը։

 


Եղանակ
Երևան
Անձրև
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 6,69 կմ/ժ
25 C°
 
27°  15° 
31.05.2023
27°  14° 
01.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: