ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ստամբուլում ավերիչ երկրաշարժ է սպասվում․ Hürriyet

Թուրքական մամուլը վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է հիշատակում տարիներ շարունակ սեյսմոլոգների կողմից բարձրաձայնվող կանխատեսումների մասին, համաձայն որոնց մոտ ապագայում հզոր երկրաշարժ կարող է տեղի ունենալ 15 միլիոն բնակչություն ունեցող Ստամբուլում։ Առաջին նման կանխատեսումը հնչել է դեռևս 2006 թվականին։

Այսպես, թուրքական Hürriyet-ի հրապարակման համաձայն, սեյսմոլոգների  կողմից Ստամբուլում կանխատեսվող երկրաշարժը սոցիալ-տնտեսական ահռելի հետևանքների կհանգեցնի, մարդկային կորուստները շատ ավելին կլինեն, քան Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկրաշարժի ժամանակ։ Նշենք, որ 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից զոհվածների թիվը այս պահի դրությամբ 38 044 է։

Hürriyet-ը, վկայակոչելով սեյսմոլոգների գնահատականները, գրում է, որ Ստամբուլը Անատոլիական ու Եվրասիական տեկտոնիկ սալերի միացման կետում է գտնվում, Հյուսիս Անատոլիական խզվածքից 15-20 կմ հարավ՝ անցնելով Մարմարա ծովի հատակով, ինչն էլ սեյսմիկ վտանգի ցուցիչ է։

«Քահրամանմարաշի երկրաշարժը Ստամբուլի երկրաշարժի փորձն էր»,- գրում է թուրքական պարբերականը՝ վկայակոչելով մասնագետների գնահատականները, համաձայն որոնց 7,5 բալանոց երկրաշարժի դեպքում Ստամբուլում կփլուզվեն եղած շենքերից ու կառույցներից 39 325-ը, լուրջ վնաս կկրեն 13 492-ը, համեմատաբար ավելի քիչ կվնասվեն 136 746-ը, թեթևակի կվնասվեն 300 963-ը։ Ստամբուլում   1 164 000 շենք և 4,5 միլիոն բնակարան է հաշվարկված, որոնցից յուրաքանչյուրում միջինում 3,3 մարդ է բնակվում։ Սեյսմոլոգների կանխատեսումներով՝ 7,5 և ավելի բալանոց երկրաշարժի դեպքում այդ բնակարաններից 211 000-ից ավելին  շատ լուրջ վնասներ կկրեն։

Hürriyet-ը նշում է նաև, որ Ստամբուլում 255 000 շենք-շինություններ կառուցվել են մինչև 1980 թվականը, 1980-2000 թվականների ընթացքում կառուցվել են ևս 538 000-ը, իսկ 2000 թվականից հետո՝ 376 000-ը, ինչը նշանակում է, որ շենքերի 70 տոկոսը կառուցվել է մինչև 2000 թվականը, սակայն այն փաստը, որ շենքերի 30 տոկոսը նոր է կառուցվել, չի երաշխավորում, որ դրանք սեյսմիկ առումով անվտանգ են, քանի որ 2023-ի փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ամբողջովին փլուզվել են ընդամենը մի քանի տարի առաջ կառուցված նորակառույց բազմաբնակարան շենքեր, որոնք սեյսմակայուն էին համարվում։

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: