ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեռնային Ղարաբաղ տերմինը կա, և ինքը ստորագրել է դրա տակ. Փաշինյանի պատասխանն Ալիևին

 Լեռնային Ղարաբաղ տերմին գոյություն ունի, այն գրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում, և դրա տակ ստորագրել է նաև Իլհամ Ալիևը։ Այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը`պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղ տերմինը հնացած է ու չպետք է օգտագործվի, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա Լեռնային Ղարաբաղ տերմինը, և այդ փաստաթղթի տակ ստորագրություններ կան։ Այնտեղ կա նաև Լաչինի միջանցք տերմինը, որը չպետք է լինի Ադրբեջանի վերահսկողության տակ»,– հայտարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա պատասխանեց նաև Ալիևի այն հայտարարությանը, թե Լաչինի միջանցքը շրջափակված չէ։ Փաշինյանը հիշեցրեց, թե ինչպես են ադրբեջանցի «բնապահպանները» հայ երեխաներին վախեցրել ավտոբուսում` ՀՀ-ից տուն վերադառնալու ճանապարհին։
Պատասխանելով Ալիևի այն հայտարարությանը, թե հայերը Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են 67 մզկիթներից 65-ը` Փաշինյանն ասաց. «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը ցանկանում է հակամարտությանը կրոնական ենթատեքստ տալ։ Այս պնդումը անհիմն է մի երկրի համար, որտեղ բնակվում են մահմեդականներ և կա գործող մզկիթ»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: