ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ-ի հետ քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացման հարցը

Փետրվարի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի և ՎԶԵԲ պատվիրակության ներկայացուցիչներին։

Մետրոպոլիտենից NMEWS.am-ին հայտնում են, որ պատվիրակության կազմում էին ԵՆԲ ֆինանսական գործարքների կառավարման պատասխանատու Ալեսանդրո Կանուտոն, ԵՆԲ տրանսպորտի գծով ավագ տնտեսագետ Իշտվան Հեյնցինգերը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչներ Անդրիյ Մակսիմովիչը, Կարինե Լալաֆարյանը և առցանց կապով՝ Ալյոնա Չետինը։Բաբկեն Սեդրակյանը բարձր է գնահատել ԵՄ-ի, ԵՆԲ-ի և ՎԶԵԲ-ի հետ հաստատված սերտ համագործակցությունը և կարևորել հետագա հարաբերությունների զարգացումը։

Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի փուլ 2-ի շրջանակներում կողմերը քննարկել են մետրոպոլիտենի դրենաժային թունելի երկարացմանը վերաբերող մի շարք հարցեր, ինչպես նաև մետրոյի թունելներում վերականգնողական աշխատանքների իրականացման ժամկետները։

Մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանն իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է, որ դրենաժային թունելի երկարացումը թույլ է տալիս մետրոպոլիտենին գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարևոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա էլեմենտների, սարք ու սարքավորումների ծառայության և պիտանելիության ժամկետները՝ հետևաբար տարեկան կտրվածքով նաև խնայել զգալի գումարներ։

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել ծրագրի իրականացման ներկա կարգավիճակի և դրա հետ կապված վճարումների, 2022 թվականի երկրորդ կիսամյակի հաշվետվության, կապալառուի ընթացիկ ֆինանսական վիճակի ինչպես նաև ինժեների պայմանագրի ավարտի վերաբերյալ։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 9%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    30 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    28°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: