ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը մերժվել է, հայտնում է Panorama։

Խաչատուրովի շահերի պաշտպան  Հակոբ Ենոքյանը նշեց, որ փաստաթուղթը ձեռքն է,բայց դեռ չի հասցրել ծանոթանալ։ Որոշմանը ծանոթանալուն պես՝ կտարծեն հայտարարություն։
Նա նշեց, որ դատարանի դահլիճից Խաչատուրովն ազատ է արձակվել և գնում է տուն։

Դատարանի դիմաց հավաքվածները ծափահարություններով դիմավորեցին, միաժամանակ վանկարկելով՝ «Նիկո՛լ դավաճան», «առանց թուրքի՝ Հայաստան»։

Հիշեցնենք, որ  Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է նախօրեին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում: Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով։

Գործը վերաբերում է  Արարատի մարզի Արմաշ համայնքում հողատարածքի գնմանը։ Ըստ դատախազության տարածած հաղորդագրության, հողատարածքը գնած Էդգար Արշակյանը Գրիգորի Խաչատուրովին փոխկապակցած անձ է։ Էդգար Արշակյանին այսօր կրկին մեղադրանք են առաջադրել, խափանման  միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    21°   
    19.05.2024
    22°   
    20.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: