ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լյուքսեմբուրգը Հայաստանում ոչ ռեզիդենտ դեսպան է նշանակում

Լյուքսեմբուրգը Հայաստանում նշանակում է ոչ ռեզիդենտ դեսպան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը՝ Երևանում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում:

Հայաստանն ու Լյուքսեմբուրգը նախորդ տարի նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարը դա լավ հնարավորություն համարեց՝ փորձելու համար ավելացնել երկու երկրների հարաբերությունների ինտենսիվությունը:

«Մենք որոշել ենք ձեր երկրում նշանակել ոչ ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցիչ՝ դեսպան»,-ասաց Ժան Ասելբորնը:

Նախարարի խոսքով՝ դեսպանի հայրը ևս դեսպան է եղել, և նա փոքր տարիքում իր հոր հետ եղել է Հայաստանում:

Նախարարը հույս հայտնեց, որ Լյուքսեմբուրգի դեսպանը և  Հայաստանի դեսպանը (նստավայրը՝ Հաագա) միասին կամրապնդեն ու կմեծացնեն տնտեսական հարաբերությունները երկրների միջև:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 1,54 կմ/ժ
18 C°
 
22°  15° 
03.10.2023
18°  14° 
04.10.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: