ԵՐԵՎԱՆ 24 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախի անկախության միջազգային ճանաչումը միջոց է կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները. Արցախի ԱԳ նախարար

Արցախի միջազգային իրավական ճանաչումը միշտ եղել և շարունակում է արդիական մնալ Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամաբ՝ այս մասին փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովում իր ելույթում հայտարարեց Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը:

Նրա խոսքով՝ Արցախի միջազգային ճանաչման հիմքերը իրավական, քաղաքական, պատմական տեսանկյունից ավելի քան բավարար են. «Արցախի ինքնորոշման և անկախության անցած ճանապարհը լիովին համապատասխանում է թե՛ միջազգային իրավունքի, թե՛ ԽՍՀՄ-ի ժամանակ գործող իրավական նորմերին: 32 տարի առաջ Հանրապետության հռչակումը միակ միջոցն էր՝ ապահովելու Արցախի ժողովրդի գոյությունը: 1991-ի դեկտեմբերի 10-ին էլ Արցախի ժողովուրդն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը: Հետագայում Ադրբեջանը, փորձելով բռնի ուժով ճնշել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, երեք անգամ դիմել է հակամարտության ուժային լուծման՝ այդպիսով խախտելով միջազգային  իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության պահանջները»,- ասաց Սերգեյ Ղազարյանը:

Նա ընդգծեց, որ նույնիսկ  հարաբերական խաղաղության շրջանում  Ադրբեջանը հետևողականորեն վարել է էթնիկ ատելություն բորբոքող և խտրականության քաղաքականություն:

«Զուգահեռաբար,  պաշտոնական Բաքուն 30 տարի շարունակ սաբոտաժի է ենթարկել միջազգային միջնորդների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջազգային նորմերի հիման վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բոլոր փորձերը՝ ամեն անգամ վերջին պահին հրաժարվելով փոխզիջումային լուծման շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից»,-ասաց Ղազարյանը:

 Նախարարը շեշտեց, որ Արցախի և նրա 120 հազար բնակչության՝ ավելի քան 70 օր շարունակվող շրջափակումը Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության հերթական  օրինակն է:

Արցախի ԱԳ նախարարը  հավելեց, որ Ադրբեջանի խտրական քաղաքականության վարման փաստը հաստատվել է նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից, որի որոշումներն արձանագրեցին Ադրբեջանի կողմից հայերի դեմ տարվող  ռասսայական ատելության և խտրականության հրահրումն ու քարոզչությունը. «Դատարանի  եզրակացությունները թույլ են տալիս Ադրբեջանի քաղաքականությունը, այդ թվում՝ Արցախի շրջափակումը, բնորոշել որպես Ադրբեջանի իշխանությունների կողմից միտումնավոր  իրականացվող խտրական գործողությունների դրսևորում: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը միջոց է՝ կանգնեցնելու Արցախի ժողովրդի իրավունքների զանգվածային  և պարբերաբար խախտումները»,- եզրափակեց նա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    24 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: