Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Մերձդնեստրում մեր հայրենակիցների, խաղաղապահների և զինվորականների անվտանգությանը սպառնալիք ստեղծող ցանկացած գործողություն գնահատվելու է որպես հարձակում ՌԴ-ի վրա»:
Ըստ ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության, սա նախազգուշացում է՝ ուղղված ԱՄՆ-ին, ՆԱՏՕ անդամ երկրներին և Ուկրաինային՝ զերծ մնալու Մերձդնեստրի դեմ սադրանքներից՝ սահմաններին զինված ուժերի և ռազմական տեխնիկայի կուտակման ֆոնին:
Սա լուրջ ազդանշան է, որ Մոլդովայում և Մերձդնեստրի շուրջ ծավալվող զարգացումները, մասնավորապես՝ Արևմուտքի և ՌԴ առճակատման տարածումն այդ տարածաշրջանի վրա, կարող է լարման նոր փուլ մտնել, այդ թվում՝ հանգեցնելով նոր ռազմական ճակատի բացման Ուկրաինայից հետո:
Փետրվարի 23-ին Մոլդովան հայտարարեց ԱՊՀ մի շարք պայմանագրերից դուրս գալու գործընթաց սկսելու մասին: Մոլդովայի Արտաքին գործերի և եվրաինտեգրման հարցերով նախարար Նիկու Պոպեսկուն հայտարարել է, որ Քիշնևի նպատակը ԵՄ անդամակցությունն է և «արտաքին քաղաքական բոլոր նպատակներն ու միջազգային կազմակերպություններին մասնակցությունը ծառայեցվելու են դրան»: Մոլդովայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո կքննարկեն ընդհանրապես ԱՊՀ-ին Մոլդովայի անդամակցության նպատակահարմարության հարցը:
Այս համատեքստում Մոլդովան խորացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ն հաստատել է Մոլդովային օգնության նոր փաթեթը, որն ուղղված է վերջինիս պաշտպանական պոտենցիալի մեծացմանն ու անվտանգության ամրապնդմանը:
Փետրվարի 21-ին ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն, իր հերթին, ԱՄՆ ամուր աջակցությունն էր հայտնել Մոլդովայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
Ընդհանուր առմամբ, ակնհայտ է, որ Արևմուտքը բոլոր հնարավոր ուղղություններով փորձում է խնդիրներ ստեղծել ՌԴ համար՝ շեղելով վերջինիս ուշադրությունն Ուկրաինայից և մասնատելով ռեսուրսները: Այս քաղաքականությունն ու դրա հետևանքներն ուղղակի և անուղղակի ազդեցություն են ունենալու նաև Հարավային Կովկասի և ուղղակիորեն Հայաստանի վրա: Դրա մասին են վկայում թե՛ հայ-ադրբեջանական երկխոսության հարցում Արևմուտքի ակտիվացած միջնորդական ջանքերը, թե՛ տարածաշրջանում ԵՄ անմիջական ներկայության մեծացումն, օրինակ՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեսքով: Ընդհանուր լարվածության աճի ֆոնին ՌԴ հնարավոր արձագանքը կարող է բավական ծանր հետևանքներ ունենալ այս գործընթացներում ներգրավված երկրների համար:
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
-
16:58
Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0 կմ/ժ