ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանում ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար են համարում Հայաստանին

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավիի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: 
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին, Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Աբեդին Վարամին, ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը և այլ պաշտոնյաներ։
Նախարարը ողջունել է հյուրերին և բարձր է գնահատել բարեկամ Իրանի հետ բազմաոլորտ համագործակցությունը։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավին իր հերթին ողջունել է նախարար Սանոսյանին և կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև առկա բարձր մակարդակի հարաբերությունները․«Բայց մենք չպետք է բավարարվենք եղածով։ Մենք պետք է աշխատենք, որպեսզի երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակն առավել բարձրացնենք»,-ասել է իրանցի նախարարը՝ ընդգծելով նաև, որ Հայաստանը նաև Իրանի համար ԵԱՏՄ շուկա մտնելու առումով կարևոր դերակատար է։
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Կարևորվել է իրանական ընկերությունների ներուժի օգտագործումը հայաստանյան ենթակառուցվածքների զարգացման հարցում։ «Մենք ճանապարհաշինության ծավալները մի քանի անգամ մեծացրել ենք, մեծացել է նաև այլ ենթակառուցվածքների կառուցման ծավալները, ինչը նշանակում է, որ մենք հավելյալ շինարարական ընկերությունների և աշխատուժի կարիք ունենք և ուրախ կլինենք իրանական ընկերություններին տեսնել այս ոլորտում»,-ասել է նախարար Սանոսյանը։
Սեյեդ Սոուլաթ Մորթազավին նշել է, որ ԻԻՀ մասնավոր հատվածի ընկերությունները մեծ պոտենցիալ ունեն և պատրաստակամ են իրենց ներդրումն ունենալ Հայաստանի ենթակառուցվածքների՝ ճանապարհների, երկաթգծի, թունելների կառուցման գործում։
Նախարար Սանոսյանը ողջունել է այդ պատրաստակամությունը։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում գույքագրել Հայաստանի կարիքները և դրանք դեսպանատան միջոցով փոխանցել իրանական կողմին։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: