ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի մեր տարբերակին. Փաշինյան

«Խաղաղության պայմանագրի մեր տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք, որպես այդպիսին, դեռ չունենք: Մենք էլ, երբ ստանում ենք նմանատիպ փաստաթուղթ, արձագանքի ձևավորումը տևում է որոշակի  ժամանակ»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանին ասաց Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է Panorama.am։

Նա նշեց, որ ենթադրում են՝ որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի։

Փաշինյանն ասաց, որ այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ, այսինքն՝ նրանք են առաջարկ տվել, հայկական կողմն է արձագանքել և այդպես երեք ագամ։

«Աշխատանքն այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Փաստաթղթային աշխատանքներ են իրականացվում և այդ աշխատանքները միշտ չէ, որ պահանջում են առերես հանդիպում»,- նշեց նա։

Փաշինյանը հայտնեց, որ վերջերս ադրբեջանական կողմին են փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի նախագիծ և նաև դրա արձագանքին են սպասում։

«Իսկ այն առաջարկները, որոնք մենք արել ենք նախկինում կոմունիկացիների բացման, սահմանային անվտանգության ապահովման վերաբերյալ, այդ բոլոր առաջարկները շարունակում են մնալ ուժի մեջ»,- ասաց Փաշինյանը։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: