ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լաչինի միջանցքի ապաշրջափակումն առաջնահերթ է. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան` ընդգծելով, որ անընդունելի է Լաչինի միջանցքի արգելափակումը: Նա առաջնահերթ է համարել միջանցքի ապաշրջափակումն ու ազատ տեղաշարժի անհապաղ վերականգնումը, հաղորդում է 1lurer.am-ը: 

Կոլոննայի խոսքով` դա Ադրբեջանի պարտավորությունն է, և օրենքը պետք է հարգվի:

Ֆրանսիան մասնակցում է ԵՄ առաքելությանը, որը վերաբերում է երկու երկրների միջև անվտանգության հարցերին և շփումներին, նշել է Կոլոննան: Նա կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում.

«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք ԵՄ և ԱՄՆ գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2025
       
    26.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: