Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Բեռլինում կայացած հանդիպման արդյունքներով, խոսելով հայ-ադրբեջանական հարաբերութունների և Ղարաբաղում առկա իրավիճակի մասին, հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության ստատուս քվոն չի կարող շարունակվել և անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղ հանգուցալուծման հասնել Հյասատանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ այս բոլոր սկզբունքները հավասարազոր են:
Գերմանիայի կանցլերի այս հայտարարությունն ուշագրավ է մի քանի տեսանկյունից: 44-օրյա պատերազմից հետո Արևմուտքը՝ այդ թվում նաև Գերմանիան, սկսեց աստիճանաբար մոռացության տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ինքնորոշման իրավունքի կարևորությունը: Սրա մասին է վկայում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական առաքելության արդյունքներով Եվրոպայի խորհրդի քարտուղար Շառլ Միշելի կողմից հրապարատվող հայտարարություններում հակամարտությանն անդրադարձի դինամիկան. եթե սկզբնական շրջանում խոսվում էր Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրների հաղթահարման, ապա՝ Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին, վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտությանն ընդհանրապես անդրադարձ չէր կատարվում, առավել ևս խոսք չկար արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին: Իսկ Գերմանիայի կանցլերը, ինչպես որ հայտարարել է Փաշինյանի հետ հանդիպման արդյունքներով, աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդական ջանքերին:
Ուստի, շատ բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ Գերմանիան երկար դադարից հետո հիշեց արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին՝ առավել ևս ընդգծելով, որ այն տարածքային ամբողջականության իրավունքի հետ հավասարազոր է:
Մի բան ակնհայտ է, որ դա որևէ կերպ կապված չէ պաշտոնական Երևանի քաղաքականության հետ: Հայաստանի իշխանություններն արդեն բավականին տևական ժամանակ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեսքտում խոսում են արցախահայության իրավունքների և անվտանգության երաշխիքների մասին՝ հրաժարվելով որևէ կերպ հստակ խոսել արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին: Այդպես էր նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսի ժամանակ: Արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, ինչքան էլ որ տարօրինակ է, խոսեց միայն Շոլցը: Հետևաբար, վերջինիս հայտարարությունը որևէ կերպ հնարավոր չէ կապել հայկական դիվանագիտության աշխատանքի հետ:
Ռուսաստանն ու Արևմուտքն ակտիվ մրցակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի միջնորդության և հետևանքում՝ Հարավային Կովկասում ազդեցության համար: Այս շաբաթ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Բաքու, ըստ էության, Բրյուսելի մոտ որոշակի մտահոգություններ է առաջացրել, որ Ադրբեջանը, կարող է խաթարել իր միջնորդության գործընթացը՝ նախընտրելով Ռուսաստանին:
Ղարաբաղյան հակամարտության էջը շրջել նախատեսող Բրյուսելյան գործընթացին աջակցություն հայտնելու, իր հիշատակած հավասարազոր իրավունքների վրա հիմնված կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին չհիշատակելու և այդկերպ Մինսկի խմբի գործունեության դադարեցման մասին Ալիևի հայտարարությունները լեգիտիմացնելու ու Արցախի շրջափակման հարցում որևէ կտրուկ հայտարարությունից խուսափելու ֆոնին Շոլցի կողմից Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին հիշատակելը զգուշացում էր Բաքվին, որ Եվրամիությունը չի հաշտվելու Ադրբեջանի հնարավոր ռուսական ընտրության հետ և կարող է Ադրբեջանի համար դեստրուկտիվ դերակատարում ունենալ: Ընդ որում, սա ասվում էր ոչ թե գործընթացում ակտիվ և տեսանելի ներգրավվում ունեցող Ֆրանսիայի կողմից, որին Ադրբեջանը փորձում է մեղադրել սուբյեկտիվիզմի մեջ, այլ Գերմանիայի կողմից: Ընդհանուր առմամբ, ասուլիսի ժամանակ կողմերի հայտարարությունները հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունում Գերմանիայի ներգրավման ակտիվացման տպավորություն էին ստեղծում:
-
13:27
ՌԴ խաղաղապահները ԼՂ–ում մասնակցել են «Հիշատակի այգի» ակցիային
-
12:23
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին
-
12:17
Ադրբեջանի սադրանքն Արցախի նկատմամբ. քաղաքական ու հոգեբանական ճնշում
-
12:05
Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
-
12:01
Ռուսաստանը կչեղարկի Հայաստանի հետ ռոումինգը
-
11:58
Մարկուս Ռիտերը հայտարարել է, որ ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի, եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի Հայաստանի վրա․ Բաքվի արձագանքը չի ուշացել
-
11:54
Մեր տարածաշրջանում մեզ համար այլեւս անվտանգ չէ. Ալեն Սիմոնյանը՝ Գերմանիայում
-
10:12
Ռուսաստանը շարունակում է գազի լրացուցիչ մատակարարումները Հունգարիա
-
09:25
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
-
22:43
Փաշինյանը կմասնակցի Բայդենի կազմակերպած Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովին
-
22:17
Իրանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա
-
20:59
Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ
-
20:30
Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին. Արարատ Միրզոյան
-
20:12
Մեկնարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
-
19:47
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է Վարչապետի աշխատակազմի կողմից 2022թ. կատարված աշխատանքների վերաբերյալ
-
17:23
Հայաստանը ողջունում է տարածաշրջանում խաղաղությանն ուղղված գերմանական կողմի ջանքերը. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Գերմանիայում է
-
16:53
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
15:23
Արցախը պատրաստ է հանդիպել ադրբեջանական կողմի հետ, բայց ոչ թե Բաքվում, այլ՝ ռուս խաղաղապահների հրամանատարության տեղակայման վայրում. Արցախի ԱԳՆ
-
14:33
Բռնցքամարտիկ Անաստասիա Դեմուրչյանը դարձել է աշխարհի չեմպիոն
-
13:13
Հայաստան այցելելու 10 պատճառ՝ ըստ Forbes-ի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:57
Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
13:09
Հայաստանը դո՞ւրս է մնում «Հյուսիս-Հարավ» նախագծից
-
17:24
Հայ-ադրբեջանական բանակցություններ. առաջընթա՞ց, թե՞ ֆունդամենտալ տարաձայնություններ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
-
15:09
100 փաստ՝ մինուս մեկ. ՀՀ հետընթացը Տնտեսական ազատության ինդեքսում
-
14:59
Ադրբեջանը հող է նախապատրաստում նոր սադրանքների համար․ թիրախում ոչ միայն Արցախն է
Խոնավություն՝ 16%
Քամի՝ 11,32 կմ/ժ