Հրադադարը դեռ չի խախտվում. ԵՄ դիտորդներն ամեն շաբաթ զեկուցում են Բրյուսելին

Մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ մշտադիտարկման առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, փոխանցում է Armenia Today-ը։
«Մենք ունենք երեք խնդիր. առաջինը՝ պարեկություն իրականացնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, այդ թվում՝ Նախիջանի հետ սահմանին և զեկուցել այդ ամենի մասին. երկրորդ՝ պարեկության միջոցով ապահովել մարդկանց անվտանգությունը, իսկ դա նշանակում է այցելել սահմանամերձ շրջաններ, գյուղեր, այդ կերպ մարդկանց ցույց տալով, որ մենք այստեղ ենք և խնդիրը նրանց մասին հոգ տանելն է և երրորդը վստահության ամրապնդման մեխանիզմների ներդրումն է, բայց դա արդեն ապագայի հարց է։ Այժմ կարևորը սահմանի երկայնքով իրավիճակի դիտարկման խնդիրն է»,-նշել է Ռիտերը։
Հայաստանում ԵՄ առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է։ Վայրի ընտրությունը ևս պատահակ չէ։ «Եղեգնաձորն է ընտրվել, քանի որ առաքելության նպատակն է հնարավորինս մոտ լինել երկու երկրի միջև սահմանին։ Ցանկանում ենք ցույց տալ, որ առաքելությունը միայն հայկական կողմի համար չէ, այդ իսկ պատճառով այն չտեղակայվեց Երևանում, այլ տեղակայվեց Ադրբեջանի հետ սահմանին»,-նշել է Ռիտերը։
Պարեկությունը երբեմն 24 ժամ կարող է տևել՝ կապված անհրաժեշտությունից։ «Չնայած առաքելությունը սկսել է իր աշխատանքները, դրա դեռ ոչ բոլոր անդամներն են Հայաստանում»,-նշում է առաքելության ղեկավար։ ,-«Այս պահին 150-ն են տեղում, մարտ-ապրիլ ամիսներին արդեն բոլորը կժամանեն։ Առաքելության կազմում ԵՄ անդամ գրեթե բոլոր երկրներն են ընդգրկված»։
Ապագայում ԵՄ առաքելությունը նախատեսում է որոշ աշխատանքներում ներգրավվել նաև տեղացիներին։
«Մեր աշխատանքներում ներգրավված են նաև անվտանգության մասնագետներ, բժիշկներ, նաև՝ զեկուցողներ»,-նշել է նա։
ԼՆա ընդծում է, որ կարևորը սահմանրձ բնակչության անվտանգության ապահովումն է։ «Մենք կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ այցելելով գյուղեր, որոնք այս հակամարտության ազդեցության գոտում են։ Մեր ներկայությամբ տեղացիներին ցույց ենք տալիս, որ միջազգային հանրությունն այստեղ է՝ նրանց պաշտպանելու համար։ Մենք այստեղ ենք, որպեսզի մարդիկ իրենց անվտանգ ու ապահով զգան»,-հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։
ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավարը շեշտում է, որ իրենց գործունեությունը թափանցիկ է։ «Մենք ունենք հեռադիտակներ, GPS սարքավորումներ, դա ամենն է, ինչ մենք օգտագործում ենք, մենք միայն ցույց ենք տալիս մեր դրոշը և կատարում դիտարկում, մենք չունենք հատուկ տեխնիկական սարքավորումներ»,-հայտարարել է նա։
Նա նաև հայտնել է, որ առաքելությունն ամեն շաբաթ փակ ձևաչափով զեկուցում է Բրյուսել։ «Ոչ միայն սահմանի տիրող իրավիճակի, այլև մեր կատարած աշխատանքի մասին։ Այսինքն՝ ամեն շաբաթ մենք տեղեկացնում ենք այն, ինչ կատարվում է»,-հայտնել է նա։
Մեկ շաբաթվա դիտարկումների արդյունքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ «Մեր ներկայությունը կարծես ինչ-որ չափով ազդում է իրավիճակի վրա, քանի որ երկու կողմն էլ տեղյակ է, որ միջազգային դիտորդական առաքելություն է այստեղ»,-ընդգծել է Ռիտերը։
-
09:23
Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին
-
23:16
ՀՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարի հետ
-
22:20
Ժամը 20:00-20:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՊՆ
-
21:05
Տոյվո Կլաարը դրական է գնահատել հայաստանյան այցը
-
20:49
Ադրբեջանը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղություններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ․ Արցախի ՊՆ
-
20:05
Տեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը
-
19:58
Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ
-
19:15
Պոլսի Հայոց պատրիարքն Էջմիածնում գլխավորել է եկեղեցականների հանդիսավոր թափորը
-
18:22
«Լիդիան Արմենիա» և «Ըլայդ Գոլդ Քորփ.» ընկերությունները Մհեր Գրիգորյանին տեղեկացրել են Ամուլսարի հանքավայրը համատեղ շահագործելու իրենց մտադրության մասին
-
17:14
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի ուղղությամբ.Հայկական կողմը կորուստներ չունի
-
17:11
ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ
-
17:09
Արմեն Գրիգորյանը մեկնում է Մինսկ. ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստն է
-
17:06
Կարմրուկի համաճարակային իրավիճակը կարող է սրվել՝ հաշվի առնելով ներկայում զբոսաշրջության ակտիվությունը. ԱՆ
-
16:45
Ալեն Սիմոնյանը 13 հոգանոց պատվիրակությամբ մեկնել է Լոնդոն
-
16:35
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին
-
15:53
Դուք չե՛ք երդվել պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, դուք երդվել եք պաշտպանել Հայրենիքը, պետությունը, Սահմանադրությունն ու պետական օրենքները. Վազգեն Մանուկյանն՝ ուժային կառույցներին
-
15:49
Օդի ջերմաստիճանը կնվազի. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
15:00
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
-
14:58
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները ծրագրում են հունիսին ստորագրել ծառայությունների առևտրի շուրջ համաձայնագիրը. Լավրով
-
14:44
ՌԴ և ԻԻՀ հյուպատոսություններն անվտանգային առումով դրական կլինեն. Սյունիքի մարզպետ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
11:08
Ի՞նչ արձանագրվեց երեկ Բրյուսելում
-
10:08
Հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է երրորդ երկրներին
-
15:21
Հնարավո՞ր է դեֆոլտ ԱՄՆ-ում
-
13:19
Ընտրությունները Թուրքիայում` երկրորդ փուլին ընդառաջ
-
14:29
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
11:11
Արևմտյան պատժամիջոցները՝ սպառնալիք ՀՀ-ի համար
-
16:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
17:00
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:29
Flynas ավիաընկերությունը Սաուդյան Արաբիայից Հայաստան ուղիղ չվերթներ կիրականացնի
-
15:11
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով
Խոնավություն՝ 68%
Քամի՝ 4,12 կմ/ժ