ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոյի այցը տարածաշրջան

Մեկնարկել է Հարավային Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ Լուիս Բոնոյի պաշտոնական առաջին այցը տարածաշրջան։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հաղորդագրության համաձայն, Լուի Բոնոն այսօր՝ մարտի 6-ին, ժամանել է Բաքու, փոխանցում է news.am-ը:

Այցը տարածաշրջանային է. ամերիկացի դիվանագետը կլինի նաև Հայաստանում ու Վրաստանում։

«Պարոն Բոնոն Բաքվում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու նպատակով։ Վրաստանում նա կանդրադառնա Ռուսաստանի կողմից ինքնիշխան Վրաստանի տարածքի շարունակական օկուպացմանը։ Պարոն Բոնոն կընդգծի ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացի նոր կենտրոնացմանը, այդ թվում՝ ուղիղ զրույցի միջոցով»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ նա այցելելու է նաեր Վրաստան, ապա Հայաստան:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    20 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: