ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բոնոն և Ալիևը գոհունակություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան հանդիպումից

interfax.az

Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոն Իլհամ Ալիևի հետ երկուշաբթի օրը քննարկել է Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Panorama-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկություն է հրապարակել ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ադրբեջանական պետության ղեկավարի կայքին։

«Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի շուրջ»,-ասված է հաղորդագրությունում։

Ալիևը գոհունակություն է հայտնել փետրվարի 18-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքներից և շնորհակալություն հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին «այդ ուղղությամբ մշտական ջանքերի համար»։

Իր հերթին Բոնոն ընդգծել է, որ Բլինկենը նույնպես արդյունավետ է համարում մյունխենյան հանդիպումը։

Հիշեցնենք, որ Մյունխենյան հանդիպումից օրեր անց Ադրբեջանական զինուժը մարտի 5-ին դիվերսիա իրականացրեց Արցախում, ինչի հետևանքով ոստիկանության երեք զինծառայող զոհվեցին, իսկ մեկը գտնվում է ծանր վիճակում: Արձանագրենք նաև, որ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուի Բոնոյի հեռախոսազանգը դիվերսիոն գործողության հաջորդ իսկ օրն է տեղի ունեցել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: