ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պաշտպանական համակարգն ամրանում է. ՊՆ փոխնախարար

Հնչած կրակոցների մասին անմիջապես մեր լրատվական ծառայությունը տեղեկատվություն տարածում է. պաշտպանական գերատեսչությունն ունի լրատվական ծառայություն: NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին այսօր՝ մարտի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակի վերաբերյալ լրագրողների հարցերին:

«Լրացուցիչ հարցերին չեմ ցանկանում պատասխանել»,-ասաց նա:

Փոխնախարարը հավաստիացրեց, որ հայաստանի պաշտպանական համակարգն ամրանում է. «Պաշտպանական համակարգն ամրանում է, ամեն ինչ արվում է, որ մենք ունենանք ավելի պաշտպանված պետություն և մարտունակ բանակ»,-ասաց նա:

Հարցին, թե իսկ ի՞նչ է արվում Արցախին պաշտպանելու համար, փոխնախարարն արձագանքեց. «Ինչ անհրաժեշտ է՝ արվում է», ապա հեռացավ:


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 63%
Քամի՝ 0 կմ/ժ
14 C°
 
24°  14° 
26.09.2023
25°  14° 
27.09.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: