ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը դիտորդներ կունենա Ղազախստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում

astanatimes.com

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2023 թվականի մարտի 15-22-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) կգործուղվի պատվիրակություն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից, պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական Աշոտ Առուշանյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության մոնիտորինգային մարմինների հետ համագործակցության բաժնի երրորդ քարտուղար Թամարա Հովնանյանը, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը։


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 21%
Քամի՝ 1,54 կմ/ժ
29 C°
 
29°  18° 
09.06.2023
30°  17° 
10.06.2023
Հարցում

Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: