Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը. Նիկոլ Փաշինյան

Մարտի 5-ի ահաբեկչությամբ Ադրբեջանը մի քանի նպատակ էր հետապնդում: Այս մասին այսօր՝ մարտի 9-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է news.am-ը:
Նա նաև հավելեց. «Առաջինը ԼՂ ներկայացուցիչների հետ հետագա բանակցությունների վիժեցումը և նոր ռազմական սադրանքի համար անհրաժեշտ ֆոն ստեղծելն է: ԼՂ ԱԳՆ-ն երեկ հանդես է եկել հայտարարությամբ՝ արտահայտելով պատրաստակամություն շարունակելու խոսակցությունը Ադրբեջանի հետ և սա չափազանց կարևոր հայտարարություն է:
Մարտի 5-ի սադրանքի հաջորդ նպատակն էր ստեղծել կեղծ ապացույցներ, թե Հայաստանից ԼՂ զենք, զինամթերք է տեղափոխվում: Այս թեման Ադրբեջանի համար կարևոր է հատկապես Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումից հետո, երբ դատարանը միանշանակ ու աներկբա մերժեց Հայաստանի նկատմամբ ժամանակավոր կիրառելու Ադրբեջանի պահանջը, որով Ադրբեջանը ՀՀ-ին մեղադրում էր ականապատումներ իրականացնելու մեջ: Այդ մերժմամբ արդեն մի քանի ամիս միջազգային հարթակներում Հայաստանի դեմ ծավալվող անհիմն մեղադրանքները ականապատումների մասին փլուզվեցին: Սա չափազանց կարևոր էր:
Եվ ահա Ադրբեջանը մարտի 5-ի միջադեպը փորձ էր անում ներկայացնել որպես ՀՀ-ից ԼՂ զենք, զինամթերք տեղափոխելու ապացույց, ինչը չստացվեց երկու պատճառով: Նախ, ոստիկանության ՈՒԱԶ-ը ոչ թե գնում էր դեպի Ստեփանակերտ, այլ Ստեփանակերտից էր դուրս եկել, երկրորդ, Ադրբեջանի հարձակումը և նաև ՈՒԱԶ-ի հետագիծը Ստեփանակերտից մինչև դեպքի վայր, նկարահանվել էր ԼՂ ՆԳ նախարարության տեսախիցիկների կողմից, ինչից ակնհայտ էր դառնում, որ ոստիկանական ավտոմեքենայում բացի փաստաթղթերից ու տաբելային զենքերից, որևէ այլ բան չի եղել»:
Ադրբեջանի հաջորդ կարևոր նպատակը, ըստ Փաշինյանի, հետևյալն էր. արյունոտ ահաբեկչությամբ ձևավորել նոր խոսույթներ, տեղեկատվական նորանոր հոսքեր, որոնք կծածկեն կարևորագույն մի փաստ, այն, որ Ադրբեջանը բացահայտ կերպով չի կատարում միջազգային դատական ատյանի՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ:
«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ դատարանն Ադրբեջանին պարտադրել է ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների ու բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Եվ ահա այս որոշումը 15 օր շարունակ չի կատարվում, և սա բացառապես Ադրբեջանի պատասխանատվությունն է: Դեռ հակառակը, Ադրբեջանը գնում է նորանոր սադրանքների իրադրությունը ԼՂ-ում էլ ավելի սրելու համար:
Այս ամենի ընդգծումով ավելի ու ավելի հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղման անհրաժեշտությունը՝ կանխելու համար Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի սանձազերծումը և ԼՂ-ի ժողովրդին էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի ակնհայտ նախապատրաստությունները, որոնք արտահայտվում են միջազգային դատարանների որոշումները չկատարելով, Լաչինի միջանցքը փակ պահելով, ռազմական սադրանքներ և ահաբեկչական գործողություններ ձեռնարկելով»,-հայտարարեց Փաշինյանը:
Նա նաև վերահաստատեց Հայաստանի տարածաշրջանում խաղաղության հասնելու ձգտումը և հավատարմությունը խաղաղության օրակարգին:
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
-
11:57
Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով
-
10:49
Կիպրոսը դիտարկում է Ղարաբաղից փախստականներին երկրում տեղավորելու հնարավորությունը
-
21:46
Ես հույս ունեմ, որ իմ այս նամակը Ձեր մեջ կարթնացնի արժանապատվություն
-
21:32
Պապիկյանի փոխարեն Տուլայում ԱՊՀ երկրների ՊՆ նախարարների խորհրդի նիստին մասնակցել է Արտակ Տոնոյանը
-
21:19
Հայաստան է ժամանել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 97 հազար 735 անձ
-
21:14
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
-
19:11
Տիգրան Խաչատրյանը ԵՄ դեսպանին ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքները
-
19:06
«Ղարաբաղ Տելեկոմի»-ի հեռախոսահամարները Հայաստանի տարածքում կգործեն
-
18:55
Հռոմի ստատուտի վավերացման հարցով երեկ և այսօր շարունակվել է երկխոսությունը ՌԴ ԱԳՆ հետ, պատրաստ ենք երկկողմ պայմանագիր կնքել. Եղիշե Կիրակոսյան (Aysor.am)
-
18:49
Ադրբեջանի ԱԳ նախարարը և ՌԴ նախագահի խորհրդականը քննարկել են ԼՂ-ին առնչվող մի շարք հարցեր
-
18:41
Արցախից բռնի տեղահանվածների թիվը հասել է 93 000 -ի
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:10
Սահմանային լարվածության աճն ու նախագահի ընտրություններն Արցախում
-
21:13
Մոսկվան Թուրքիայի հարցում «մտրակի և բլիթի» յուրօրինակ քաղաքականություն է վարում
-
18:48
Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները
-
17:00
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. եղանակը Հայաստանում
-
14:25
Հայաստանի հետ ոչ-ոքիից հետո Թուրքիայի հավաքականի մարզիչը պաշտոնանկ է արվել. ԶԼՄ
-
16:00
Հայաստանում այս շաբաթ կցրտի, այնուհետ կրկին տաքանա
-
17:00
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակը Հայաստանում
-
19:22
ՀԱՊԿ երկրների փրկարարները զորավարժություններ կանցկացնեն 2024 թվականին Ղազախստանում
-
16:08
Բուենոս Այրեսում SOS Artsakh կարգախոսով բողոքի ցույց է անցկացվել
-
16:56
Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Ստեփան Գրգեաշարեանին
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 1,54 կմ/ժ