Ուկրաինան է Սաակաշվիլիին ուղարկել Վրաստան երկիրն ապակայունացնելու համար. Ղարիբաշվիլի
«Քանի դեռ «Վրացական երազանքը» իշխանության է, թույլ չի տա երկրորդ ճակատի բացում Վրաստանի տարածքում»,-այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանում իշխանափոխության մասին խոսակցություններն ակտիվացան Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաներից հետո։ Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ բողոքելով օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ։ Արդյունքում իշխող ուժը հետ կանչեց օրենքը։
«Վերջին օրերին մենք ունեցանք ամբողջական լյուստրացիա բոլոր այն մարդկանց, որոնք պաշտպանում են երկրորդ ճակատի բացումն ու երկրի ապակայունացումը։ Այստեղ միավորվել են մոտ 300 ոչ կառավարական կազմակերպություններ, իհարկե, նաև «Միասնական ազգային շարժումը», որի գլխավոր նպատակը Վրաստան պատերազմ բերելն է»,-ասել է Ղարիբաշվիլին։
Imedi-ի եթերում նա հայտարարել է, որ Ուկրաիանան է Սաակաշվիլուն ուղարկել Վրաստան, որպեսզի ապակայունացնի այդ երկրում իրավիճակն ու պատերազմ բերի։
«Ուկրաինայում պատերազմի սկսելը ակնկալվում էր դեռ 2021-ի նոյեմբեր-դեկտեմբերին։ Մենք այդ մասին ինֆորմացիա ունեինք, ես էլ մեր գործընկերներից գիտեի այդ մասին։ Ե՞րբ է Սաակաշվիլին եկել Վրաստան։ Հոկտեմբերի 1-ին։ Նրան ուղարկել են կազմակերպված, գլխավոր նպատակն է եղել այստեղ հեղափոխություն իրականացնել և երկիրը պետք եղած ժամանակ պատերազմում ընդգրկելը։ Այսօր մենք դրանում որևէ կասկած չունենք»,-ասել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով, եթե իշխանության ղեկին հայտնվի Սաակաշվիլի հիմնած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, ապա Վրաստանը կդառնա պոլիգոն և երկիրը կստանա «երկրորդ Մարիուպոլ», այդ դեպքում Ուկրաինան ժամանակ կշահեր։
-
16:17ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ
