ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

Reuters

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական նամակ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին Սուրբ Պետրոսի Աթոռի գահակալ ընտրվելու տասնամյա հոբելյանի կապակցությամբ:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը մեծապես կարևորում է Սուրբ Աթոռի հետ հոգևոր, մշակութային, քաղաքակրթական արժեքների, պատմական կապերի և ավանդական բարեկամության վրա հիմնված հարաբերությունները։

Ջերմությամբ ենք հիշում Ձեր պատմական այցը Հայաստան: Բարձր ենք գնահատում մարդկությանը բաժին հասած արդի մարտահրավերները երկխոսության, հաշտեցման և բարեկամության ոգով հաղթահարելուն ուղղված Ձերդ Սրբության շարունակական ջանքերը:

Լիահույս եմ, որ միջպետական առանձնաշնորհյալ հարաբերություններն առավել կընդլայնվեն ու կհարստանան նորանոր ձեռքբերումներով»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    26.12.2025
       
    27.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: