ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք

Թուրքական լիրայի փոխարժեքը կրկին ցնցումների է ենթարկվում: Անցյալ շաբաթ թուրքական ազգային արժույթը նոր ռեկորդային ցածր փոխարժեք սահմանեց՝ կազմելով 18.96 դոլար: Լիրայի փոխարժեքի անկման կարճաժամկետ ազդեցության գործոնների թվում ավերիչ երկրաշարժից կանխատեսվող սոցիալ-տնտեսական հետևանքներն են ու մայիսին սպասվող համապետական ընտրությունները, որոնք միասին ձևավորել են քաղաքական և տնտեսական անորոշությունների մեծ ֆոն այդ երկրում:

Հիշեցնենք, սակայն, որ լիրայի անկայունությունը պայմանավորված չէ բացառապես և առաջին հերթին սպասվող կամ արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններով:  Լիրայի շուրջ ստեղծված անորոշությունները նախապատմություն ունեն:

Ընդհանուր առմամբ թուրքական տնտեսության դինամիկան դժվար է բացասական բնութագրելը: Առնվազն մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով, այդ թվում՝ ՀՆԱ աճով այդ երկիրը զարգացում է ցուցադրում: Մասնավորապես, 2021թ.-ին ՀՆԱ աճը կազմել է 11.4 %, 2022 թ.-ին՝ 5.6 %: Թուրքիան քովիդյան ճգնաժամը հաջողությամբ հաղթահարած  երկրներից է: Միևնույն ժամանակ 2021թ.-ից սկսած և հատկապես 2022թ.-ին այդ երկրի տնտեսությունն առերեսվում է հիպերգնաճի երևույթին:  Նշենք, որ գնաճը 2022թ.-ին Թուրքիայում հատեց 80 %-ի շեմը: Եվ իհարկե, լուջ խնդիրներ կան ազգային արժույթի՝ լիրայի հետ:

Պատճառն իշխող ուժի կողմից վարվող, այսպես ասած, ոչ ավանդական մոնետար քաղաքականությունն է:

Զարգացած և զարգացող տնտեսությունների ավանդական կարգավորիչները գնաճի զսպման իրենց քաղաքականության հիմքում դիտարկում են հիմնական տոկոսադրույքի բարձրացմամբ տնտեսական աճի, ապա նաև՝ սպառողական պահանջարկի զսպումն, ինչն ի վերջո միտված է հանգեցնելու գնաճի զսպման: Թուրքական իշխանություններն՝ Էրդողանի գլխավորությամբ որդեգրել են փափուկ մոնետար քաղաքականությունը, կամ ալ խոսքերով, հիմնական տոկոսադրույքն անընդհատ նվազեցնում են, չնայած՝ թանկացումների ավելացմանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիայում հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է 2021թ.-ի մարտին (19%), ինչից անմիջապես հետո ԿԲ ղեկավարը պաշոնաթող արվեց և նրան փոխարինեց Էրդողանի գաղափարակիցը:

Էրդողանի մոտեցմամբ, հիմնական տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի տնտեսական աճին, արտահանման խթանմանը, որի արդյունքում կմեծանա լիրայի նկատմամբ պահանջարկը, հետևապես՝ այն կկայունանա, ինչի արդյունքում գները շատ ավելի արագ ու արդյունավետ կնվազեն:

2021թ.-ի մարտից այդ երկրի որդեգրած քաղաքականությունն առայժմ առանձնապես արդյունավետություն չի ցուցաբերել: Փոխարենն, այդ ամենից բավական մեծ հարվածներ է ստանում լիրան՝ ըստ էության դառնալով աշխարհի ամենաանկայուն փոխարժեքներից մեկը: Մյուս կողմից, Թուրքիայի պահուստներն են անընդհատ նվազում:

Իհարկե դժվար է առայժմ միանշանակ գնահատականներ հնչեցնել թուրքական ոչ ավանդական դրամային քաղաքականության վերաբերյալ: Տնտեսագիտական դիսկուրսում առկա է օբյեկտիվ վեճ՝ որքանով է արդյունավետ հիմնական տոկոսադրույքի բարձրացման գործիքը՝ որպես գնաճի միջոց:

Մինչդեռ ամենայն հավանականությամբ ադ քաղաքականության բացասական ազդեցությունը լիրայի դիրքերի վրա կարճաժամկետ և միջինաժամկետ հեռանկարում կպահպանվի՝ հատկապես հաշվի առնելով նաև դրան նպաստող նոր պատճառների ի հայտ գալու հանգամանքը:

 Այլ հարց է՝ երկարաժամկետ կտրվածքում որքանով իրեն կարդարացնի Էրդողանի որդեգրած ոչ ավանդական մոտեցումը և որ շատ կարևոր է, կհասցնի՞ արդյոք այն (արդարացվելու պարագայում) Էրդողանին տալ հաջողելու և քաղաքականապես կապիտալիզացենոլւ շանսը՝ հաշվի առնելով մայիսի սպասվող ընտրությունները Թուրքիայում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: