Լիրայի անկումը. Թուրքիայի ոչ ավանդական մոնետար քաղաքականության հետևանք

Թուրքական լիրայի փոխարժեքը կրկին ցնցումների է ենթարկվում: Անցյալ շաբաթ թուրքական ազգային արժույթը նոր ռեկորդային ցածր փոխարժեք սահմանեց՝ կազմելով 18.96 դոլար: Լիրայի փոխարժեքի անկման կարճաժամկետ ազդեցության գործոնների թվում ավերիչ երկրաշարժից կանխատեսվող սոցիալ-տնտեսական հետևանքներն են ու մայիսին սպասվող համապետական ընտրությունները, որոնք միասին ձևավորել են քաղաքական և տնտեսական անորոշությունների մեծ ֆոն այդ երկրում:
Հիշեցնենք, սակայն, որ լիրայի անկայունությունը պայմանավորված չէ բացառապես և առաջին հերթին սպասվող կամ արդեն իսկ տեղի ունեցած իրադարձություններով: Լիրայի շուրջ ստեղծված անորոշությունները նախապատմություն ունեն:
Ընդհանուր առմամբ թուրքական տնտեսության դինամիկան դժվար է բացասական բնութագրելը: Առնվազն մակրոտնտեսական հիմնական ցուցանիշներով, այդ թվում՝ ՀՆԱ աճով այդ երկիրը զարգացում է ցուցադրում: Մասնավորապես, 2021թ.-ին ՀՆԱ աճը կազմել է 11.4 %, 2022 թ.-ին՝ 5.6 %: Թուրքիան քովիդյան ճգնաժամը հաջողությամբ հաղթահարած երկրներից է: Միևնույն ժամանակ 2021թ.-ից սկսած և հատկապես 2022թ.-ին այդ երկրի տնտեսությունն առերեսվում է հիպերգնաճի երևույթին: Նշենք, որ գնաճը 2022թ.-ին Թուրքիայում հատեց 80 %-ի շեմը: Եվ իհարկե, լուջ խնդիրներ կան ազգային արժույթի՝ լիրայի հետ:
Պատճառն իշխող ուժի կողմից վարվող, այսպես ասած, ոչ ավանդական մոնետար քաղաքականությունն է:
Զարգացած և զարգացող տնտեսությունների ավանդական կարգավորիչները գնաճի զսպման իրենց քաղաքականության հիմքում դիտարկում են հիմնական տոկոսադրույքի բարձրացմամբ տնտեսական աճի, ապա նաև՝ սպառողական պահանջարկի զսպումն, ինչն ի վերջո միտված է հանգեցնելու գնաճի զսպման: Թուրքական իշխանություններն՝ Էրդողանի գլխավորությամբ որդեգրել են փափուկ մոնետար քաղաքականությունը, կամ ալ խոսքերով, հիմնական տոկոսադրույքն անընդհատ նվազեցնում են, չնայած՝ թանկացումների ավելացմանը:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Թուրքիայում հիմնական տոկոսադրույքը բարձրացվել է 2021թ.-ի մարտին (19%), ինչից անմիջապես հետո ԿԲ ղեկավարը պաշոնաթող արվեց և նրան փոխարինեց Էրդողանի գաղափարակիցը:
Էրդողանի մոտեցմամբ, հիմնական տոկոսադրույքի նվազեցումը կհանգեցնի տնտեսական աճին, արտահանման խթանմանը, որի արդյունքում կմեծանա լիրայի նկատմամբ պահանջարկը, հետևապես՝ այն կկայունանա, ինչի արդյունքում գները շատ ավելի արագ ու արդյունավետ կնվազեն:
2021թ.-ի մարտից այդ երկրի որդեգրած քաղաքականությունն առայժմ առանձնապես արդյունավետություն չի ցուցաբերել: Փոխարենն, այդ ամենից բավական մեծ հարվածներ է ստանում լիրան՝ ըստ էության դառնալով աշխարհի ամենաանկայուն փոխարժեքներից մեկը: Մյուս կողմից, Թուրքիայի պահուստներն են անընդհատ նվազում:
Իհարկե դժվար է առայժմ միանշանակ գնահատականներ հնչեցնել թուրքական ոչ ավանդական դրամային քաղաքականության վերաբերյալ: Տնտեսագիտական դիսկուրսում առկա է օբյեկտիվ վեճ՝ որքանով է արդյունավետ հիմնական տոկոսադրույքի բարձրացման գործիքը՝ որպես գնաճի միջոց:
Մինչդեռ ամենայն հավանականությամբ ադ քաղաքականության բացասական ազդեցությունը լիրայի դիրքերի վրա կարճաժամկետ և միջինաժամկետ հեռանկարում կպահպանվի՝ հատկապես հաշվի առնելով նաև դրան նպաստող նոր պատճառների ի հայտ գալու հանգամանքը:
Այլ հարց է՝ երկարաժամկետ կտրվածքում որքանով իրեն կարդարացնի Էրդողանի որդեգրած ոչ ավանդական մոտեցումը և որ շատ կարևոր է, կհասցնի՞ արդյոք այն (արդարացվելու պարագայում) Էրդողանին տալ հաջողելու և քաղաքականապես կապիտալիզացենոլւ շանսը՝ հաշվի առնելով մայիսի սպասվող ընտրությունները Թուրքիայում:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիայում նոր երկրաշարժ է տեղի ունեցել «Ժամը 12:57-ին Քահրամանմարաշ նահանգի Էքինեզյուի շրջանում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել», -...
- Հարևան երկրների միջև դրական փոխգործակցությունը հիմքեր կստեղծի տարածաշրջանում խաղաղության հաստատման. Աբդոլլահյանը՝ Չավուշօղլուին Այդ որոշումը կնպաստի իսլամական աշխարհի դիրքերի ամրապնդմանը և իսլամական երկրների միջև համագործակցության միջոցով...
- Թուրքիայում ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին Նշվում է, որ քվեարկությունը տեղի կունենա մայիսի14-ին։ Այսպիսով` փետրվարին երկրում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի...
- Թուրքիայում ընդդիմությունն առաջադրեց իր թեկնածուին Էրդողանի դեմ պայքարում Չնայած ընտրության հարցում եղած տարաձայնություններին՝ թուրքական ընդդիմադիր կուսակցությունները երկուշաբթի օրը...
- Պուտինը Էրդողանի հետ հեռախոսազրույցում երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր է քննարկել Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի որոշ արդիական թեմաների»,- ասված է Կրեմլի կայքի հաղորդագրության մեջ։
-
10:16
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
-
01:06
Վերսալի պալատի արքայական մատուռում տեղի կունենա համերգ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին
-
00:11
Չինաստանի ծրագիրը կարող է ընդունվել որպես հակամարտության լուծման հիմք. Պուտին
-
23:36
Ռուսաստանը պիտի վերադարձնի Կ. Պոլիսը. Սեմյոն Բաղդասարով
-
23:15
Զելենսկին Չինաստանից պատասխան չի ստացել Կիևի՝ «խաղաղության ծրագրին» միանալու առաջարկին
-
23:00
Աֆղանստանում 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
-
22:02
Ադրբեջանը հերքում է հայ զինվորականի գերեվարման մասին տեղեկատվությունը
-
21:46
Մոսկվան կարձագանքի, քանի որ Արևմուտքը սկսում է միջուկային բաղադրիչով զենք կիրառել. Պուտին
-
21:19
Կայուն խաղաղության հասնելու միակ միջոցն ուղիղ բանակցություններն են. Բլինքեն
-
20:49
Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ատենապետ Հարություն Սիմոնյանին
-
20:07
ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
-
20:01
Վարչապետն ընդունել է Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակությանը
-
19:22
Ադրբեջանը վարում է Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու հետևողական քաղաքականություն․ Արցախի ԱԳՆ
-
18:04
Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, ոստիկանության ծառայողների սպանությունը հրամայական են դարձնում ԼՂ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. ԱԳ նախարարի տեղակալ
-
17:39
«Թաթոյան» հիմնադրամն ու Արցախի ՄԻՊ-ը Լաչինի միջանցքը փակած «էկոակտիվիստների» մասին պատրաստել են նոր զեկույց
-
17:33
Իրանը եւ Ռուսաստանը շահագրգռված են, որպեսզի Թեհրանը տնտեսական հաբ դառնա. Խանդուզի
-
17:22
ՀՀ-ում քաղաքացուն հնարավոր չի լինի աշխատանքից ազատել՝ կենսաթոշակային տարիքի անցնելու հիմքով. նախագիծ
-
17:05
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա աշխատանքային այցով ժամանելու է Երևան
-
16:58
Մհեր Գրիգորյան ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը
-
16:40
Զինծառայողը մոլորվել է ու հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
13:10
Ջիակոմո Լուիջի Չամիչյան` հայազգի քիմիկոս, ով դարձավ արևային էներգիայի գաղափարի մարգարեն
-
13:48
Անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին դրական կանդրադառնա Հայաստանի միջազգային վարկանիշի վրա․ Վ․Հակոբյան
-
10:42
Արագ, որակյալ և հասանելի. ժամանակակից աշխարհի գեղեցկության ինդուստրիայի գլխավոր թրենդն է. ոճաբան-վարսահարդար
-
20:03
Իսրայելը պատրա՞ստ է Իրանի դեմ պատերազմի
-
13:38
Կբացվի՞ արդյոք Լաչինի միջանցքը
-
12:35
Մոլդովայի շուրջ ՌԴ-Արևմուտք առճակատման խորացումը մեծացնում է ռիսկերը նաև Հարավային Կովկասի համար
-
18:08
Պետական պարտքն ավելացել է
-
11:49
Արցախ-Ադրբեջան երկխոսության ստորջրյա քարերը
-
18:20
Հայաստանը կանգնած է «Հյուսիս-Հարավ» նախագծից իզոլացման ռիսկի առաջ
-
19:27
Փաշինյան-Շոլց հանդիպման կարևոր ուղերձները
Խոնավություն՝ 54%
Քամի՝ 0 կմ/ժ